2016թ. հունիսի 4-ին ԵՊՀ ԻՄ-ի մի խումբ ուսանողներ, որոնք ՀԵՀ Տավուշի մարզային կենտրոնի կամավորներ են, կազմակերպեցին հանրային ընթերցանություն:
Ուսանողները երիտասարդական կենտրոնից իրենց սիրելի գրքերով շարժվեցին դեպի Իջևանի բուսաբանական այգի:
Ընթերցանության մասնակիցներից յուրաքանչյուրը ներկայացրեց իր նախասիրած գիրքը, հեղինակին և ստեղծագործությունը, այնուհետև հատվածներ կամ աֆորիզմներ ընթերցեց, և միասին քննարկեցին դրանք:
Երիտասարդները մի քանի ժամ կտրվեցին վիրտուալ կյանքից, իրենց սիրելի ստեղծագործություններով կիսվեցին միմյանց հետ: Սա խթան էր, որ նրանք ավելի ավելի շատ զբաղվեն ընթերցանությամբ և ուրիշներին էլ ներգրավեն դրա մեջ:
Այնուհետև խմբով շրջեցին բուսաբանական այգով, որտեղ կան 650-ից ավելի թփեր և ծառատեսակներ բոլոր մայրցամաքներից, բացառությամբ` Ավստրալիայի, ծանոթացան այնտեղի բուսականությանը, դենդրոպարկի ստեղծման պատմությանը:
Աղբյուրը՝ http://heh.am