2017թ. սեպտեմբերի 11-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության նիստ, որը նախագահում էր Ս. Ա. Առաքելյանը:
Նիստի ընթացքում քննարկվեցին ԵՊՀ ԻՄ-ի աշխատակազմի հրամանագրման գործընթացին, մասնաճյուղի՝ 2018թ. ընդունելության մասնագիտություննների ցանկին վերաբերող և մի քանի ընթացիկ հարցեր:
Առաջին հարցի կապակցությամբ Անձնակազմի կառավարման բաժնին հանձնարարվեց մինչև շաբաթվա վերջը ավարտին հասցնել ԵՊՀ ԻՄ-ի դասախոսական, վարչական, ուսումնաօժանդակ և տնտեսական անձնակազմի հրամանագրման գործընթացը:
Քննարկելով 2018թ. ընդունելության մասնագիտություննների ցանկը, ելնելով տարածաշրջանում դրանց եղած պահանջարկից, աշխատաշուկայի պահանջներից՝ առաջակվեցին «Դիզայն» (Կիրառական արվեստի ֆակուլտետ), «Ինֆորմատիկա» (Բնական գիտությունների ֆակուլտետ), «Ֆինանսներ», «Զբոսաշրջություն» (Տնտեսագիտության ֆակուլտետ), «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Անգլերեն լեզու և գրականություն», «Ֆրանսերեն լեզու և գրականություն» (Հումանիտար գիտությունների ֆակուլտետ) մասնագիտությունները: