2018թ. փետրվարի 5-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության ընդլայնված նիստ՝ Ս. Ա. Առաքելյանի նախագահությամբ:
Ընդլայնված նիստին մասնակցում էին տնօրենության անդամները, հրավիրված էին մասնագիտությունների կրթական ծրագրերի պատասխանատուները, ամբիոնների վարիչներ:
Տնօրենության ընդլայնված նիստում ամփոփվեցին 2017-2018 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանի արդյունքները: Ներկայացվեց, որ քննաշրջանի ընդհանուր պատկերը գոհացուցիչ է, թեև առաջադիմությունը նախորդ տարվա համեմատ փոքր-ինչ նվազել է:
Ըստ ֆակուլտետների և կուրսերի՝ քննարկվեց ուսանողների ցուցաբերած առաջադիմությունը: Մասնավորապես նշվեց, որ տվյալ կիսամյակում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողների ընդհանուր առաջադիմությունը կազմել է 74%, այդ թվում` անվճար ուսուցմամբ 99%, վճարովի` 66%: Անբավարար գնահատականներ են ստացել 162 ուսանողներ, որից անվճար ուսուցմամբ 2 ուսանող, վճարովի` 160:
ԵՊՀ ԻՄ-ի ֆակուլտետներից ամենաբարձր առաջադիմությունն ապահովել է Հումանիտար գիտությունների ֆակուլտետը: Ուսանողների ընդհանուր առաջադիմությունը կազմել է 87% , այդ թվում` 100% անվճար, 83% վճարովի ուսուցման համակարգերում:
Ամենացածր առաջադիմությունը գրանցել է Բնական գիտությունների ֆակուլտետը: Ուսանողների ընդհանուր առաջադիմությունը կազմել է 57% , այդ թվում` 92% անվճար, 48% վճարովի ուսուցման համակարգերում:
Կիրառական արվեստի ֆակուլտետում ուսանողների ընդհանուր առաջադիմությունը կազմել է 76%, այդ թվում՝ 100% անվճար, 67% վճարովի ուսուցման համակարգերում:
Տնտեսագիտության ֆակուլտետում ուսանողների ընդհանուր առաջադիմությունը կազմել է 59%, այդ թվում` 100% անվճար, 87% վճարովի ուսուցման համակարգերում:
Տնօրենության նիստում 2017-2018 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանի արդյունքները գնահատվեցին բավարար, քննարկվեցին մի շարք ընթացիկ հարցեր: