ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպում է գիտաժողով` նվիրված մասնաճյուղի ՈՒԳԸ հիմնադրման 10-ամյակին:
Գիտաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 4-6-ը ԵՊՀ ԻՄ բոլոր ֆակուլտետներում:
Զեկուցումների թեմատիկան ազատ է:
Ներկայացվելիք զեկուցման ամբողջական տարբերակն անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 29-ը տպագիր և էլեկտրոնային տարբերակներով ներկայացնել ֆակուլտետի ՈւԳԸ նախագահին կամ ուղարկել ՈւԳԸ էլեկտրոնային փոստի հասցեին` sssysuib@gmail.com:
Լավագույն աշխատանքները կներառվեն ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածուում: Բոլոր մասնակիցներին կտրվեն հավաստագրեր:
Ստորև տրվում է գիտաժողովի բաժանմունքների ցանկը.
- Հայոց լեզու,
- Հայ գրականություն,
- Հայոց պատմություն,
- Համաշխարհային պատմություն,
- Ռուսաց լեզու և ռոմանագերմանական լեզուներ,
- Ռուս և արտասահմանյան գրականություն,
- Մանկավարժություն և հոգեբանություն,
- Փիլիսոփայություն,
- Տնտեսագիտություն,
- Սերվիս և աշխարհագրություն,
- Մաթեմատիկա և ինֆորմատիկա,
- Ֆիզիկա,
- Կենսաբանություն և քիմիա,
- Բնապահպանություն և բնօգտագործում,
- Համաշխարհային արվեստ: