Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի համամասնաճյուղային ամբիոնի գործառույթները.
1. մասնաճյուղի ուսումնական պլաններով նախատեսված ուսումնական պարապմունքների և ստուգարքների անցկացում,
2. ամբիոնում դասավանդվող առարկաների ուսումնական ծրագրերի մշակում և հաստատում, ինչպես նաև ամբիոնի ծրագրերի մասին եզրակացությունների նախապատրաստում,
3. ուսումնական պարապմունքների անցկացման ուսումնամեթոդական նյութերի մշակում,
4. ամբիոնի աշխատակիցների, ուսումնական, մեթոդական և այլ աշխատանքների անհատական պլանների քննարկում, լավագույն դասախոսների աշխատանքի փորձի ուսումնասիրում, ամփոփում, տարածում, սկսնակ դասախոսներին մասնագիտական հմտության ձեռք բերման օժանդակություն, արդի տեխնիկական միջոցներն օգտագործելու միջոցառումների մշակում և իրականացում:
5. ֆակուլտետների միջև ուսանողների, աշխատակիցների շրջանում սպորտային և մարմնակրթական միջոցառումների անցկացում,
6. մասնագիտական գիտելիքների տարածում,
7. սպորտային և մարմնակրթական հիմնարկների, կազմակերպությունների հետ կապերի հաստատում, նրանց հետ արտաուսումնական աշխատանքների կոորդինացում:
Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի համամասնաճյուղային ամբիոնի վարիչն է Արթուր Վանեսյանը:
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան
Ուսանողական փող. 3
Հեռ.` (+374263) 4-00-35
էլ. հասցեն ysu_ib@ysu.am