Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ուսումնական գործընթացի պլանավորման և վերահսկման բաժին

Ուսումնական գործընթացի պլանավորման և վերահսկման բաժինը ձևավորվել է 2011թ. հոկտեմբերին:

Բաժնի գործառույթներն են.

  • ուսումնական գործընթացի ժամանակացույցի կազմում, կազմակերպում, վերա­հսկում,
  • տարեկան ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի մշակման  գործ­ըն­թացի  կազմակերպում,  կատարման  վերահսկողություն, պարբերաբար վե­րա­նայում, լրամշակում,
  • Supervision YSU ծրագրի միջոցով բակալավրատի առկա և հեռակա ուսումնական և աշխատանքային պլանների, ամբիոնային և անհատական ծանրաբեռնվածությունների, քննական և ստուգարքային տեղեկագրերի տվյալների մուտքագրման, մշակման և կատարման վերահսկում,
  • ընդհանուր ծանրաբեռնվածության կազմման համար չափորոշիչների սահմանում և ըստ այդ չափորոշիչների պրոֆեսորադասախոսական կազմի ծանրաբեռնվածության, հաստիքների ու տարակարգերի որոշում, նրանց հետ աշխատանքային պայմա­նա­գրերի ճիշտ ձևակերպման ապահովում,
  • ժամավճարային հիմունքներով աշխատողների ձևակերպում և հաշվա­ռում,
  • ուսումնական պլանների կազմման համար ԵՊՀ  նորմատիվային փաստաթղթերի տեղայնացում  և  կիրառում,
  • ուսումնական գործընթացի մեթոդական ապահովում, ուսումնամեթոդական գրա­կա­նության պլանավորում, հրատարակչական աշխատանքների կազմակերպում և վերա­հսկում,
  •  ուսանողական շարժի հետ կապված (ընդունելության, հեռացման, ուսանողական իրավունքների վերականգնման, տեղափոխության, տարկետման և  այլն)  հրա­ման­ների  նախապատրաստում  և հաշվառում,
  •  ուսանողական նպաստների ձևով ուսման վարձավճարների լրիվ և մասնակի փոխ­հատուցումների, պետական,  ներբուհական, անվանական կրթաթոշակների նշանակ­ման  պրոցեսների  վերահսկում  և  հրամանագրում,
  •   ամբիոնների և ֆակուլտետների դեկանատների առաջարկության հիման վրա մասնագիտական պետական քննական և ավարտական  աշխատանքների պաշտ­պա­նության հանձնաժողովների հրամանների նախապատրաստում,  պետական  քննական   հանձնաժողովների   աշխատանքների   կազմակերպում.
  • ավարտական փաստաթղթերի նախապատրաստում, դիպլոմների  պատվիրում, հաշ­­վա­ռում, բաշխում,
  • ֆակուլտետների և ամբիոնների կողմից ուսանողների ուսումնական, արտադրական պրակտիկաների կազմակերպման աշխատանքների համակարգում և վերահսկում: Ուսումնական և արտադրական պրակտիկաների օբյեկտների ընտրու­թյուն, դրանց շրջանակների ընդլայնում, կազմակերպությունների հետ պայմանագրերի կնքման գործառույթների իրականացում,
  • ուսումնական գործընթացի համար պահանջվող փաստաթղթերի, ձևաթղթերի, բլանկների կազմում, բազմացում  և տրամադրում ըստ պատկանելության,
  • ուսանողների վերաբերյալ վիճակագրական տվյալների մշակում. ընթացիկ և տարե­կան հաշվետվությունների նախապատրաստում, ԵՊՀ  և  ԿԳ նախա­րա­րության հա­մար ուսումնական գործընթացին վերաբերող տեղեկատվա-վիճակա­գրական տվյալ­ների նախապատրաստում և այլն,
  • երկրորդ մասնագիտություն  ստացողների  համար  ընդունելության  կազմակերպում,
  • առաջին փուլով մագիստրատուրայում ուսումը շարունակողների համար փաս­տա­թղթերի  նախապատրաստում,
  • ուսանողների  անձնական  գործերի  հետ  տարվող  աշխատանքները:

Ուսումնական գործընթացի պլանավորման և վերահսկման բաժնի վարիչը Նաիրա Առուշանյանն է:

Բաժնի կազմը. 

Նաիրա Սուրենի Առուշանյան  բաժնի վարիչ
Գագիկ Շուրիկի Գյոզալյան ավագ տեսուչ
Նվարդ Միտուշի  Ալթունյան ավագ տեսուչ
Անահիտ Վառլամի Սարիբեկյան պրակտիկաների համակարգող
Արաքսյա Աշոտի Ղալթախչյան մասնագետ

Հասցեն՝ ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, Ուսանողական 3, ԵՊՀ ԻՄ, Ուսումնական գործընթացի պլանավորման և վերահսկման բաժին

Հեռ.՝ (0263) 4-04-50 (*1-06)

Էլփոստ՝  ysu_ib@ysu.am , ijevan@ysu.am