Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Մասնագիտական կրթության որակի ապահովում. որքանով է ուսուցումն արդյունավետ» խորագրով գիտագործնական երկօրյա համաժողովի հրավեր

«Մասնագիտական կրթության որակի ապահովում. որքանով է ուսուցումն արդյունավետ» խորագրով գիտագործնական երկօրյա համաժողովի հրավեր

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը (ՈԱԱԿ) հրավիրում է մասնակցելու 2016թ. հունվարի 21-22-ը Եվրոպայի խորհրդի ՏԵՄՊՈՒՍ-ի «ՄԱՀԱԹՄԱ» ծրագրի աջակցությամբ կազմակերպվող «Մասնագիտական կրթության որակի ապահովում. որքանով է ուսուցումն արդյունավետ» խորագրով գիտագործնական երկօրյա համաժողովին, որտեղ Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի և գործընկեր եվրոպական ուսումնական հաստատությունների դասախոսները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց կողմից կիրառվող հաջողված փորձը:

Համաժողովի հիմնական նպատակն է պլենար և սեկցիոն նիստերի ժամանակ քննարկել մասնագիտական կրթության որակի ապահովման ներկայիս զարգացումներն ու ձեռքբերումները` կարևորելով դասավանդման և ուսումնառության վերաբերյալ հետազոտությունը, քաղաքականությունն ու պրակտիկան, բացահայտել եվրոպական մակարդակի ուսումնառության քաղաքանության ներդրման ուղիները:

Համաժողովն օգտակար կլինի ՄՈՒՀ-երի ղեկավարների, կրթության կազմակերպիչների, որակի ապահովման մասնագետների, դասախոսների, ուսանողների, մասնագիտության կրթական ծրագրեր մշակողների, մեթոդիստների համար: Ցանկացողները համաժողովին կարող են մասնակցել թե՛ որպես ունկնդիր և թե՛ որպես զեկուցող ներկայացնեն իրենց փորձը:

Ընտրված զեկույցները հոդվածի տեսքով կհրապարակվեն համաժողովի նյութերի ժողովածուի մեջ:

Հաշվի առնելով համաժողովի մեծածավալ աշխատանքները` սահմանվել է մասնակցության վճար՝ 35000 ՀՀ դրամ մեկ անձի համար:

Փոխանցման համար գործում է հետևյալ հաշվեհամարը՝
ՀՎՀՀ 00257269, «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ Հ/Հ 205004201518-1001, «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամ:

Համաժողովի աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը info@anqa.am  էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկել մասնակիցների տվյալները (անուն, ազգանուն, հեռախոս, էլեկտրոնային հասցե):

Համաժողովի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը, ինչպես նաև զեկույցներին ներկայացվող պահանջները կարող եք գտնել anqa.am կայքում: