Քննարկելով 2013-14 ուստարվա հոկտեմբեր ամսվա ընթացքում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի առանձին ստորաբաժանումների աշխատակիցների կողմից կատարված աշխատանքների արդյունքները` իրենց գործառույթներն ու պարտականությունները բարեխղճորեն և նվիրումով կատարելու համար դրամական խրախուսանքի արժանացան մասնաճյուղի հետևյալ աշխատակիցները.
- «ԱԿՈՒՆՔ» գիտական հոդվածների ժողովածուի գլխավոր խմբագիր, հումանիտար գիտությունների ֆակուլտետի պատմության և քաղաքագիտության ամբիոնի պ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Արտաշեսի Ներսիսյանը,
- Ուսումնամեթոդական վարչության ուսումնական գործընթացի պլանավորման և ծրագրամեթոդական բաժնի ավագ տեսուչ Գագիկ Շուրիկի Գյոզալյանը,
- Տեղեկատվական համակարգերի սպասարկման և զարգացման բաժնի օպերատոր Օնիկ Սամվելի Ճոկլինյանը,
- ԵՊՀ ԻՄ-ի սպասարկող անձնակազմի հումանիտար գիտությունների ֆակուլտետի մասնաշենքի հավաքարար Մարուս Հաթամի Օթարյանը:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում 2013-2014 ուստարվա հեռակա ուսուցման դիմորդների ընդունելության փաստաթղթերի և քննությունների հետ կատարվելիք աշխատանքներն իրականացնելու համար պարգևատրվեց Բնական գիտությունների ֆակուլտետի մասնագիտական համակարգչային լաբորատորիայի վարիչ Նարինե Նվերի Դավթյանը: