Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Տնօրենության նիստում

2013թ. հոկտեմբերի 31-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենության հերթական նիստը` մասնաճյուղի տնօեն Ս.Առաքելյանի նախագահությամբ:

Նիստում քննարկվեցին մի շարք հարցեր, մասնավորապես` Հեռակա ուսուցման բաժնի` 2013-2014 ուստարվա I կիսամյակի դասապրոցեսը սկսվելու մասին հարցը, և բաժնի վարիչ Մ.Զուրաբյանի կողմից ներկայացվեցին դրա հետ կապված նախապատրաստական աշխատանքները.

  • Կազմվել և ուսումնամեթոդական վարչության կողմից հաստատվել է հեռակա ուսուցման բաժնի 2013-14 ուստարվա օրացուցային պլանը:
  • Հաստատվել են դասացուցակները, փակցվել են դասատախտակներին և տեղադրվել մասնաճյուղի պաշտոնական կայքում:
  • Ուսումնասիրվել և հստակեցվել է ողջ լսարանային ֆոնդը:
  • Դասախոսներին տրվել է նրանց անհատական ծանրաբեռնվածությունը:
  • Բաժնի տեսուչների կողմից ըստ մասնագիտությունների հավաքվում են կուրսային և ավարտական աշխատանքների թեմաները,
  •  Ըստ կրթագրքի` դասամատյաններում լրացվել են առարկաների թեմաները,
  • Պատրաստ է բակալավրիատի կրթական ծրագրով  2013թ. կրթագիրքը, որտեղ արտացոլված են նոր մասնագիտությունները` «Էկոլոգիական քիմիա», «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա»,  «Անգլերեն լեզու և գրականություն»:
  • Առկա են 1-ին կուրսեցիների համար նախատեսված պայմանագրերի օրինակները: Լրացված են ստուգման գրքույկները:
  • Ուսանողներին տրվել են տեղեկանքներ իրենց աշխատանքի վայրը ներկայացնելու համար, որպեսզի ստանան դասընթացին մասնակցելու թույլտվություն:
  • Կատարվել են նախապատրաստական այլ աշխատանքներ: