Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Ամենախելացին» խաղի երկրորդ կիսաեզրափակիչ փուլի հաղթող է ճանաչվել մեր ուսանողուհի Անգին Ծատուրյանը

2016թ. մայիսի 21-ին «Արմենիա»  հեռուստաընկերությամբ կայացած «Ամենախելացին» ինտելեկտուալ խաղի երրորդ եթերաշրջանի երկրորդ  կիսաեզրափակիչ փուլի հաղթող է ճանաչվել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բնական գիտությունների ֆակուլտետի «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության առաջին կուրսի ուսանողուհի Անգին Ծատուրյանը: 

brainiest-angin-tsaturyan-11

 

Անգինի հետ ունեցած հարցազրույցում նա այսպես է արտահայտվել նախագծին իր մասնակցության վերաբերյալ.

 -Անգի՛ն, ի՞նչ է Ձեզ սովորեցրել «Ամենախելացին». և ի՞նչ դեռ կսովորեցնի:

-«Ամենախելացին» նախագիծն ինձ սովորեցրել է փորձել և չզղջալ, հավատալ սեփական գիտելիքներին և չընկճվել: Կսովորեցնի` ձգտել լինել ավելին:

 Ի՞նչն է Ձեր բնավորության մեջ օգնում և խանգարում  այս խաղում .

-Օգնում է հուսախաբ չանելու վախը և համառությունը, իսկ խանգարում է դանդաղ մտածելը և հուզմունքը:

Ինչպե՞ս կբնորոշեք Ձեր կյանքի այս փուլը:

Թեև այն հագեցած էր  և հուզառատ, այնուամենայնիվ  ես  չեմ զղջացել մասնակցության համար: Ես հասկացել եմ, թե ինչ եմ ուզում, ինչպիսին եմ ուզում դառնալ և անկախ նրանից՝ կհաղթեմ, թե ոչ, ես ամեն ինչ կանեմ, որպեսզի դառնամ ավելին, քան ես կամ, իսկ հաղթանակը՝ կյանքը ցույց կտա… Թո՛ղ հաղթի նա, ով ամենաշատը կհավատա իր հաղթանակին, և ում այն ամենաշատն է պետք:

 

«Ամենախելացին» խաղի երկրորդ  կիսաեզրափակիչ փուլի հաղթող է ճանաչվել մեր ուսանողուհի Անգին Ծատուրյանը

«Ամենախելացին» նախագիծն աշխարհահռչակ “SONY Pictures” ընկերության “The Brainiest” ինտելեկտուալ խաղի հայկական տարբերակն է, որը Հայաստանում իրականացնում է “Armenia TV”-ն:

 «Ամենախելացին» հեռուստանախագծի երրորդ եթերաշրջանին մասնակցել են  Հայաստանի և Արցախի բուհերում սովորող բակալավրիատի առաջին և երկրորդ կուրսերի ուսանողները:

Հայտագրման փուլն ավարտվելուց հետո ուսանողները հրավիրվել են գրավոր քննության, մասնակցել անհատական թեստի լրացմանը և 20 րոպեում պատասխանել 40 հարցի: 

Անհատական թեստի արդյունքների հիման վրա անցկացվել է բանավոր տեսանկարահանվող քաստինգ, որի ժամանակ ուսանողներն իրենց նախընտրած մեկ թեմայի շրջանակներում մեկ րոպեի ընթացքում պատասխանել են հնարավորինս շատ հարցերի:

Այս փուլերին մասնակցելուց հետո հեռուստախաղի խմբագրական և պրոդյուսերական աձնակազմը տվել է իր գնահատականը, և իրենց ունակություններով խաղի բոլոր պահանջներին բավարարած ուսանողները դարձել են «Ամենախելացին» հեռուստախաղի երրորդ եթերաշրջանի մասնակիցը:

Հարցերը և թեմաներն ուսանողներին նախապես չեն տրամադրվել, նրանք հարցերին պատասխանել են իրենց ունեցած գիտելիքներով: Ընդգրկված են եղել նաև ուսանողների ընդհանուր զարգացվածության մակարդակը բացահայտող հարցեր: 

Այս փուլի հաղթանակի առթիվ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը սիրով շնորհավորում է իր ուսանողուհի Անգին Ծատուրյանին՝ մաղթելով նրան հաղթանակ խաղի եզրափակիչ փուլում և կյանքի բոլոր բնագավառներում:

 

«Ամենախելացին» խաղի երկրորդ  կիսաեզրափակիչ փուլի հաղթող է ճանաչվել մեր ուսանողուհի Անգին Ծատուրյանը