Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Շախմատի և սեղանի թենիսի մասնաճյուղային առաջնություն

2012թ. նոյեմբերի 19-21-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ շախմատի և սեղանի թենիսի մասնաճյուղային առաջնություն, որին մասնակցում էին 11 շախմատիստ և 13 սեղանի թենիսիստ:

Շախմատի առաջնությունում մրցանակային տեղեր գրավեցին Արման Մատինյանը (1-ին տեղ, Պ III կուրս), Արթուր Մարդանյանը (2-րդ տեղ, ԿՄ/Ֆ III կուրս), Էդգար Քոչարյանը (3-րդ տեղ, Պ I կուրս):

Սեղանի թենիսի առաջնությունում տղաներից հաղթեցին Վահե Վարշամյանը (1-ին տեղ, ՏՏ I կուրս), Հրաչ Ներսիսյանը (2-րդ տեղ, ԱԼԳ II կուրս), Ալիկ Քարիմյանը (3-րդ տեղ, III կուրս): Աղջիկներից հաղթող ճանաչվեցին Մալվինա Էվինյանը (1-ին տեղ, Բ/Բ III կուրս), Սոնա Տեր-Պողոսյանը (2-րդ տեղ, Ս III կուրս), Արմինե Կարապետյանը (3-րդ տեղ, ՀԼԳ III կուրս):