Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Նորարար գաղափարների մրցույթ մարդու իրավունքների վերաբերյալ

Մարդու իրավունքները հաճախ ընկալվում են որպես իրավական փաթեթ, որն ընդունվում ու տարածվում է պետական ու միջազգային կառույցների կողմից: Անհատներն այս դեպքում ընկալվում են որպես հաճախորդներ, ովքեր այս գործարքում ենթադրաբար պետք է սպառեն այն, ինչ ուրիշն առաջարկում է իրենց:
Սակայն մարդու իրավունքների պաշտպանությունը դժվար թե այսպիսի սխեմայով գործող մեխանիզմ է: Բոլորի հանդեպ արդարության ու հավասարության հասնելու գործընթացը՝ անկախ տարիքից, խոցելիությունից, սեռից, էթնիկական ծագումից, կամ կրոնից, չի կարող ձեռք բերվել առանց քաղաքացիներին ակտիվ ներգրավվածության:
Մարդու իրավունքների մասին ռազմավարության շրջանակներում ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկել աջակցելու մարդու իրավունքների պաշտպանությանը: Այնուամենայնիվ, առկա է հասանելիության և իրազեկման պակաս մարդու իրավունքների ինստիտուտների, պաշտպանության մեխանիզմների, արդարադատության համակարգերի և գործընթացների մասին:
Օրինակ, գյուղական բնակավայրերում չկան բավականաչափ թվով համապատասխան մարմիններ, որոնք կկարողանան իրավաբանական խորհրդատվության տալ, որի պատճառով որոշ քաղաքացիներ շարունակում են խտրականության ենթարկվել, երբ չարաշահվում են նրանց աշխատանքային իրավունքները:
 Սակայն, այս բոլոր ոլորտներում քաղաքացիների ակտիվ ներգրավվածությամբ, նոր գաղափարների ու մոտեցումների մշակմամբ, հնարավոր է զգալի դրական փոփոխությունների հասնել:
Կոլբա լաբը հավատում է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը հնարավոր է քաղաքացիների ակտիվ գործողությունների շնորհիվ:
Աշխատելով կառավարության հետ միասին, քաղաքացիները կօգնեն որպեսզի ողջ հասարակությունը շահի մարդու իրավունքների ոլորտի բարեփոխումներից և հետևի, որպեսզի այդ բարեփոխումները լիովին իրականանան: Կոլբա լաբը տալիս է այդ համագործակցության և գործընթացներում ներգրաված լինելու հնարավորությունը հետաքրքրված անձանց:
Եթե դուք ունեք որևէ գաղափար, որն առնչվում է մարդու իրավունքների հարցերին կամ արդեն իսկ աշխատում եք որոշակի նախագծի վրա, մենք պատրաստ ենք աջակցել ձեզ:
Ոգեշնչու՞մ եք փնտրում
Օգտվեք գաղափարի մշակման մեր գործիքից: Այն թույլ է տալիս ձեր ձևակերպած խնդիրը վերածել լուծման՝ ստանալով ստեղծագործ ու նորարար մոտեցումներ:
Որպես օրինակ կարող եք նայել մարդու իրավունքների ոլորտում այլուր կիրառված մի քանի լավագույն գաղափարներ, որոնք կարող են ոգեշնչել Ձեզ:
  • Արդարության մատչելիության սխեմաներից մեկը Ֆիլիպիններում մշակված Justice-on-wheels ծառայությունն է:Այս ծրագրի շնորհիվ հատուկ կահավորված ավտոբուսները, որոնց մեջ կա դատարանի դահլիճ, հանդիպումների համար նախատեսված սենյակ և այլ հարմարություններ գնում էին այնպիսի բնակավայրեր, որտեղ արդարադատությունը հասանելի չէր  մի շարք պատճառներով (դատավորների թվի պակասի կամ պարզապեր հեռավոր բնակավայր լինելու պատճառով): Արդարության մատչելիությունը ապահովելու մեկ այլ միջոց է օրինակ Youtube այնպիսի ալիքների ստեղծումը, որոնք անվճար իրավաբանական խորհրդատվություն են տրամադրում:
  • Կոպերատիվ համագործակցության ցանցեր, որոնք կիսում են իրենց գիտելիքներն ու փորձը: Օրինակ, Եվրոպական ցանցը՝ Equinet-ը,  համախմբել է հավասարության հարցերի շուրջ աշխատող 41 կազմակերպությունների եվրոպական 31 տարբեր երկրներում, որպեսզի կարողանա տարածաշրջանում հավասարությունը լիովին առաջ տանել:

Աղբյուրը` armacad.blogspot.com