Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ՀԱՅ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ 2014-2015թթ. ուսումնական տարվա համար:

Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուսումնական տարվա վարձավճարի չափով` խրախուսելու և նպաստելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ ֆինանսական անբարենպաստ պայմաններում գտնվող ուսանողներին, ովքեր սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով:

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական ԲՈՒՀ-երի վճարովի համակարգում սովորող 2-րդ և բարձր կուրսերի ուսանողներ (այդ թվում և՛ մագիստրանտներ և՛ ասպիրանտներ):

Բացառություն են կազմում այն ուսանողները, որոնց մասնագիտությունը դուրս է մնացել ՀԿՀ կրթաթոշակային ծրագրի մասագիտությունների ՑԱՆԿԻՑ։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՀԱՅՏԸ և 2014թ. մայիսի 12-ից մինչև հունիսի 13-ը (10:00-ից մինչև 13:00-ը) կամ ներկայացնել ՀԿՀ Հայաստանյան գրասենյակ՝ ք. Երևան, Մաշտոցի 13, Դերասանի տուն) կամ օն-լայն ուղարկել aefscholarships@gmail.com հասցեին: Մանրամասն պարզաբանումների համար խնդրում ենք դիմել Արմինե Հարոյանին (374 10) 53-14-85 հեռախոսահամարով՝ յուրաքանչյուր օրվա առավոտյան 10:00-ից մինչև 13:00-ը  (զանգեն միայն ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ և ոչ թե ծնողները) կամ գրել armineharoyan@gmail.com էլեկտրոնային փոստով:

Դիմումները ևս պետք է ներկայացնել երկուշաբթիից ուրբաթ՝ առավոտյան 10:00-ից մինչև 13:00-ը :

Աղբյուրը` Հայ Կրթական հիմնարկության պաշտոնական կայք