Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղի ուսանողների ավարտական աշխատանքների ցուցահանդեսը` նվիրված Մայր բուհի կազմավորման 95-ամյակին

2014թ. հունիսի 10-ին Մայր բուհի բակում տեղի ունեցավ Մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի բակալավրի 2014թ. շրջանավարտների ավարտական աշխատանքներից ընտրված շուրջ 15 աշխատանքների ցուցադրություն` նվիրված ԵՊՀ-ի կազմավորման 95-ամյակին:

Մասնաճյուղի ուսանողների ավարտական աշխատանքների ցուցահանդեսը` նվիրված Մայր բուհի կազմավորման 95-ամյակին

Ցուցադրությունը կազմակերպվել էր ֆակուլտետի դեկան Կ.Բ.Այվազյանի, Գծանկարի, գունանկարի ամբիոնի վարիչ Ա.Հ.Միրզոյանի, Դեկորատիվ կիրառական արվեստի ամբիոնի ասիստենտներ Ա.Լ.Չիբուխչյանի, Դ.Լ.Չիբուխչյանի, այս տարվա շրջանավարտ Գ.Ա.Գևորգյանի մասնակցությամբ:

Մասնաճյուղի ուսանողների ավարտական աշխատանքների ցուցահանդեսը` նվիրված Մայր բուհի կազմավորման 95-ամյակին

Նպատակ ունենալով ներկայացնել ավարտական աշխատանքների թեմատիկ բազմազանությունը` ցուցադրության համար ընտրվել էին տարբեր ժանրերի («գեղանկար», «գոբելեն», «պաննո», «բատիկա», «ասեղնագործություն», «փայտի գեղարվեստական մշակում») աշխատանքներ:

Մեծ էր այցելուների հետաքրքրությունը: Հատկանշական է, որ Երևանի պետական համալսարանի դասախոսներն ու աշխատակիցները, մասնակցելով ցուցահանդեսին, մեծ հիացմունք էին արտահայտում և հպարտորեն ընդգծում, որ ցուցադրվել են ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի շրջանավարտների աշխատանքները:

Մասնաճյուղի ուսանողների ավարտական աշխատանքների ցուցահանդեսը` նվիրված Մայր բուհի կազմավորման 95-ամյակին

ԶԼՄ-ները ևս հետաքրքրված էին մեր ուսանողների ավարտական աշխատանքների ցուցադրությամբ: Բոլոր աշխատանքները լուսանկարվեցին, անցկացվեցին հարցազրույցներ մեր դասախոսների և օպերատորների հետ:
Մայր բուհի կազմավորման 95-ամյակին նվիրված ցուցահանդեսն անցավ ջերմ, անմիջական շփումների մթնոլորտում: