Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ավարտվեց 2012 թ. առկա ուսուցման ամփոփիչ ատեստավորումը

 

Բնական գիտությունների ֆակուլտետ

2012թ. մայիսի 25-ին տեղի ունեցավ «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտության ամփոփիչ քննությունը:

Հանձնաժողովը գլխավորում էր ՀՀ ԿԳ նախարարության գիտության կոմիտեի գիտական գործունեության կազմակերպման վարչության պետ, ֆիզ.մաթ. գիտ. դոկտոր Լ. Մարդոյանը:

Քննությանը մասնակցում էին 26 ուսանող, որոնցից «գերազանց» ստացան 5-ը, «լավ»` 11-ը, «բավարար»` 10-ը:

Մայիսի 26-ին կայացավ կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի ավարտական աշխատանքների պաշտպանությունը: 28 շրջանավարտներից 8-ն ստացավ «գերազանց», 14-ը` «լավ», 6-ը` «բավարար»:

Մայիսի 23-ին տեղի ունեցավ «Բնապահպանություն և բնօգտագործում» մասնագիտության ամփոփիչ քննությունը:

Հանձնաժողովը գլխավորում էր Բնապահպանության նախարարության գիտափորձարարական կենտրոնի տնօրեն, կենսաբ. գիտ. դոկտոր Ա. Ղուլիջանյանը:

Քննությանը մասնակցում էին 28 ուսանող, որոնցից «գերազանց» ստացան 5-ը, «լավ»` 5-ը, «բավարար»` 18-ը:

Մայիսի 27-ին կայացավ «Բնապահպանություն և բնօգտագործում» մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունը: 6 ուսանող ստացավ «գերազանց», 5-ը` «լավ», 17-ը` «բավարար»:


Հումանիտար գիտությունների ֆակուլտետ

2012թ. մայիսի 24-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Հայ գրականություն» մասնագիտության ամփոփիչ քննությունը:

Հանձնաժողովը գլխավորում էր ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Վ. Կիրակոսյանը:

Քննությանը մասնակցում էին 16 ուսանող, որոնցից 2-ն ստացան «գերազանց», 5-ը` «լավ», 9-ը` «բավարար» գնահատականներ:

Նույն օրը կայացավ հայ գրականության ավարտական աշխատանքների պաշտպանությունը: 6 ուսանող ստացավ «գերազանց», 7-ը` «լավ», 3-ը` «բավարար»:

Մայիսի 31-ին տեղի ունեցավ «Հայոց լեզու» մասնագիտության ամփոփիչ քննությունը: 16 ուսանողից 7-ն ստացավ «գերազանց», 7-ը` «լավ», 2-ը` «բավարար»:

Նույն օրը կայացավ հայոց լեզվի ավարտական աշխատանքների պաշտպանությունը: 6 ուսանող ստացավ «գերազանց», 2-ը` «լավ», 8-ը` «բավարար»:

Մայիսի 29-ին տեղի ունեցավ «Հայոց պատմություն» մասնագիտության ամփոփիչ քննությունը:

Հանձնաժողովը գլխավորում էր Հայաստանի պետական ագրարային համալսարանի պատմության և փիլիսոփայության ամբիոնի վարիչ, պ. գ. թ., դոցենտ Վ. Ոսկանյանը:

Քննությանը մասնակցում էին 44 ուսանող, որոնցից «գերազանց» ստացան 6-ը, «լավ»` 11-ը, «բավարար»` 27-ը:

Նույն օրը կայացավ հայոց պատմության ավարտական աշխատանքների պաշտպանությունը: 8 ուսանող ստացավ «գերազանց», 18-ը` «լավ», 18-ը` «բավարար»:

Մայիսի 21-ին տեղի ունեցավ «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության ամփոփիչ քննությունը:

Հանձնաժողովը գլխավորում էր Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի տարիքային և մանկավարժական հոգեբանության ամբիոնի վարիչ, հ. գ. դ., պրոֆեսոր Վ. Կարապետյանը:

Քննությանը մասնակցում էին 34 ուսանող, որոնցից «գերազանց» ստացան 6-ը, «լավ»` 16-ը, «բավարար»` 12-ը:

Մայիսի 22-ին կայացավ մանկավարժության և հոգեբանության ավարտական աշխատանքների պաշտպանությունը: 4 ուսանող ստացավ «գերազանց», 16-ը` «լավ», 14-ը` «բավարար»:

Մայիսի 27-ին տեղի ունեցավ «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության ամփոփիչ քննությունը:

Հանձնաժողովը գլխավորում էր Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի անգլերենի հաղորդակցման ամբիոնի դոցենտ, բ. գ. թ. Ք. Գրիգորյանը:

Քննությանը մասնակցում էին 17 ուսանող, որոնցից «գերազանց» ստացան 6-ը, «լավ»` 7-ը, «բավարար»` 4-ը:

Մայիսի 28-ին կայացավ արտասահմանյան գրականության ավարտական աշխատանքների պաշտպանությունը: 7 ուսանող ստացավ «գերազանց», 10-ը` «լավ»:

Մայիսի 27-ին տեղի ունեցավ «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության ամփոփիչ քննությունը:

Հանձնաժողովը գլխավորում էր Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի օտար լեզուների մասնագիտական ուսուցման ամբիոնի դոցենտ, մ. գ. թ. Ա.Եղիազարյանը:

Քննությանը մասնակցում էին 15 ուսանող, որոնցից «գերազանց» ստացան 7-ը, «լավ»` 1-ը, «բավարար»` 7-ը:

Մայիսի 28-ին կայացավ արտասահմանյան գրականության ավարտական աշխատանքների պաշտպանությունը: 9 ուսանող ստացավ «գերազանց», 5-ը` «լավ», 1-ը` «բավարար»:


Տնտեսագիտության ֆակուլտետ

2012 թ. մայիսի 26-ին տեղի ունեցավ «Տնտեսագիտություն» մասնագիտության ամփոփիչ քննությունը:

Հանձնաժողովը գլխավորում էր ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գ. Բադալյանը: Քննությանը մասնակցում էին 39 ուսանող, որոնցից «գերազանց» ստացան 11-ը, «լավ»` 13-ը, «բավարար»` 15-ը:

Մայիսի 28-ին կայացավ տնտեսագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունը: 14 ուսանող ստացավ «գերազանց», 15-ը` «լավ», 10-ը` «բավարար»:

Մայիսի 29-ին տեղի ունեցավ «Սերվիս» մասնագիտության ամփոփիչ քննությունը:

Հանձնաժողովը գլխավորում էր ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մ. Ապրեսյանը: Քննությանը մասնակցում էին 27 ուսանող, որոնցից «գերազանց» ստացան 6-ը, «լավ»` 7-ը, «բավարար»` 14-ը:

Մայիսի 30-ին կայացավ «Սերվիս» մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունը: 9 ուսանող ստացավ «գերազանց», 10-ը` «լավ», 8-ը` «բավարար»:


Կիրառական արվեստի ֆակուլտետ

2012 թ. մայիսի 20-ին տեղի ունեցավ «Արվեստի պատմություն» մասնագիտության ամփոփիչ քննությունը:

Հանձնաժողովը գլխավորում էր ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի կերպարվեստի բաժնի վարիչ, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի արվեստի տեսության և պատմության ամբիոնի վարիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Վ. Ղազարյանը:
Քննությանը մասնակցում էին 35 ուսանող, որոնցից «գերազանց» ստացան 5-ը, «լավ»` 8-ը, «բավարար»` 22-ը:

Մայիսի 24-ին կայացավ ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

Հանձնաժողովը գլխավորում էր ՀՀ նկարիչների միության նախագահ, ՀՀ վաստակավոր նկարիչ, պրոֆեսոր Կ. Աղամյանը: 36 շրջանավարտներից 12-ն ստացավ «գերազանց», 16-ը` «լավ», 8-ը` «բավարար»: