2012 թ. մայիսի 13-20-ը Լեհաստանի Գդանսկ քաղաքում տեղի ունեցավ բազկամարտի Եվրոպայի 22-րդ առաջնությունը, որին մասնակցում էին շուրջ 20 պետություններից ավելի քան հազար մարզիկ-մարզուհիներ:
Գդանսկում Հայաստանը ներկայացավ 13 մարզիկներով, որոնցից հինգը վերադարձան մեդալներով:
70 կգ քաշային կարգում հանդես եկավ ԵՊՀ ԻՄ կիրառական արվեստի ֆակուլտետի II կուրսի ուսանող Դերենիկ Ստեփանյանը՝ աջ և ձախ ձեռքի մրցապայքարում նվաճելով ոսկե մեդալներ:
Մեր ուսանողի հաղթանակն անչափ ոգևորիչ է և պարտավորեցնող: Սեպտեմբերին Բրազիլիայում տեղի կունենա բազկամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ, հուսով ենք, Դերենիկը փայլուն մասնակցություն կունենա: