Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Գիտաժողով. Հայոց պատմության հիմնահարցերի աղբյուրագիտություն

Գիտաժողով. Հայոց պատմության հիմնահարցերի աղբյուրագիտություն

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի երիտասարդ գիտաշխատողների խորհուրդը 2014 թ. հուլիսի 4-6-ը կազմակերպում է հերթական` XXXV գիտական նստաշրջանը` նվիրված Հայոց պատմության հիմնահարցերի աղբյուրագիտությանը:

Գիտաժողովին կարող են մասնակցել մինչև 35 տարեկան պատմաբանները:

Մասնակցել ցանկացողները պետք է մինչև ս.թ. հունիսի 20-ը զեկուցման հիմնադրույթն ուղարկեն hamosukiasyan@gmail.com էլ. փոստի հասցեով, կամ էլ անձամբ ներկայացնեն Ինստիտուտի գիտքարտուղար Հակոբ Մուրադյանին կամ Երիտասարդ գիտաշխատողների խորհրդի նախագահ Համո Սուքիասյանին:

Հիմնադրույթը պետք է պարունակի 200-250 բառ:

Տեխնիկական չափանիշներ: Տառատեսակը հայերենի դեպքում` Sylfaen, այլ լեզուների պարագայում` Times New Roman, տառաչափը` 12, միջտողային հեռավորությունը` 1.5, լուսանցքները` վերևից` 2, ներքևից` 2.5, ձախից` 3, աջից` 1 սմ: Հղումները կատարել տողատակում` աճման կարգով:

Տեխնիկական չափանիշներին չբավարարող զեկուցումները չեն ընդունվի:

Զեկուցման համար տրամադրվելու է մինչև 15 րոպե:

Գիտական աստիճան չունեցողները պարտադիր պետք է ներկայացնեն երաշխավորական գրություն գիտական ղեկավարից կամ գիտական (գիտակրթական) հաստատության համապատասխան մասնագիտական ստորաբաժանման կողմից:

Գիտաժողովին ընդունվում են միայն աղբյուրագիտության թեմատիկայով զեկուցումներ:

Լավագույն զեկուցումները կտպագրվեն ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի «Հայոց պատմության հարցեր» հանդեսի 15-րդ համարում:

ՀՀ ԳԱԱ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Աղբյուրը` armscoop.com