Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հումանիտար գիտությունների ֆակուլտետում կայացան  կուրսային աշխատանքների պաշտպանություններ

2016թ. հունվարի 21-26-ին Հումանիտար գիտությունների ֆակուլտետում կայացան կուրսային աշխատանքների պաշտպանություններ:

Հունվարի 21-ին տեղի ունեցավ «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողների կուրսային աշխատանքների պաշտպանությունը, որի հանձնաժողովի կազմում ընդգրկված էին Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Վ.Ավագյանը, ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Ա.Սարհատյանը, ասիստենտ, բ.գ.թ. Կ.Պողոսյանը:

Կուրսային աշխատանքների պաշտպանություն

Հունվարի 25-ին կայացավ «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանողների կուրսային աշխատանքների պաշտպանությունը, որի հանձնաժողովի կազմում ընդգրկված էին Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Վ.Ավագյանը, ամբիոնի ասիստենտներ, բան. գիտ. թեկնածուներ Ա.Հասանյանը և Վ.Աղաբաբյանը:

Կուրսային աշխատանքների պաշտպանություն

Հունվարի 26-ին կայացան «Անգլերեն լեզու և գրականություն»,  «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտությունների չորրորդ կուրսերի ուսանողների կուրսային աշխատանքների պաշտպանությունները, որոնց հանձնաժողովների կազմերում ընդգրկված էին Օտար լեզուների ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Ք.Հարությունյանը, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Վ.Ավագյանը, նույն ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Ա.Հասանյանը, դասախոս Ա.Ադամյանը:

Կուրսային աշխատանքների պաշտպանություն

Բոլոր պաշտպանությունների ժամանակ տեսական մտքերը հիմնավորվում էին գործնական համապատասխան մեջբերումներով, գեղարվեստական հյութեղ օրինակներով:

Կուրսային աշխատանքների պաշտպանություն

Ուսանողների բանավոր խոսքը հիմնակնում անկաշկանդ էր, միայն թե որոշ ուսանողներ երբեմն դժվարանում էին սահուն ու տրամաբանված խոսք կառուցել, որի ուղղությամբ անհրաժեշտ է ավելի հետևողական լինել:

«Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության երրորդ կուրսի կուրսային աշխատանքների պաշտպանության հանձնաժողովի անդամ Ա.Սարհատյանը հարցազրույցի ընթացքում նշեց, որ այս տարի կուրսի 18 ուսանողներն էլ ներկայացրել էին գրեթե անթերի աշխատանքներ, որոնք համապատասխանում էին կուրսային աշխատանքներին ներկայացվող պահանջներին՝ թեմայի արդիականություն, բովանդակության և թեմայի համապատասխանություն, նպատակի և խնդիրների ներկայացում ու հիմնավորում, «հարցի պատմություն» և այլն:

Կուրսային աշխատանքների պաշտպանություն

«Աշխատանքները ներկայացված էին բարեխղճորեն, դրանց մեջ նկատելի էին ղեկավարների՝ ուսանողներին ինքնուրույն գիտական որոնումների մղելու հետևողական ջանքերը: Արդյունքում գրեթե բոլոր աշխատանքներն ունեին կանոնիկ կառուցվածք, արժեքավոր հղումներ, – ընդգծեց տիկին Սարհատյանը: – Որոշ աշխատանքներ էլ աչքի էին ընկնում իրենց ինքնատիպությամբ»:

Հանձնաժողովների անդամ Վ.Ավագյանը հատկանշեց, որ բարձր էր հատկապես  «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանողների կուրսային աշխատանքների պաշտպանության ընդհանուր մակարդակը: Նշեց, որ ուսանողների մասը դրսևորել էր նկատելի ինքնուրույնություն, և միայն մեկ-երկու ուսանողներ էին, որ դուրս չէին եկել տեսական գրականության շրջանակից: Պարոն Ավագյանն ամփոփեց, որ կուրսային աշխատանքների պաշտպանությունը կարևոր նախափորձ է ավարտական աշխատանքների պաշտպանության ժամանակ լավ հանդես գալու համար: