Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ավարտվեցին հեռակա ուսուցման բաժնի ընդունելության քննությունները

Ս.թ. սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 10-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացան հեռակա ուսուցման բաժնի ընդունելության քննությունները: Մասնակցում էին 272 դիմորդ, որոնք հանձնեցին քննություններ 13 առարկաներից:

272 դիմորդից 250-ն ստացան դրական միավորներ:

Մրցույթով անցած դիմորդների ցուցակները` հաստատված Կրթության և գիտության նախարարության կողմից, կհրապարակվեն հոկտեմբերի 26-ից: