Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ՀԵՀ-ը փոխհատուցում է երեխաներ ունեցող ուսանողների ուսման վարձը

Երեխաներ ունեցող ուսանողները կարող են դիմել ՀԵՀ-ին՝ ուսման վարձի փոխհատուցման համար

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը փոխհատուցում է ՀՀ պետական բուհերի բակալավրիատի առկա համակարգում սովորող, 2 և ավելի երեխա ունեցող ուսանող-ծնողների ուսման վարձը 2017-2018 ուսումնական տարվա առաջին կիսամյակի համար:

Դիմելու պահին ուսանող-ծնողների տարիքը չպետք է գերազանցի 36-ը։

Դիմորդը պետք է առաջին կուրսից սովորած լինի առկա համակարգում, ոչ թե հեռակայից տաղափոխված լինի առկա համակարգ։ 

Երկու և ավելի երեխա ունեցող ուսանողներն իրենց դիմում-հայտերը պետք է ներկայացնեն Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակ աշխատանքային օրերին՝ ժամը 10.00-17.00 (ընդմիջում՝ 13.00-14.00)։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է սեպտեմբերի 22-ը:

Հայտատուները պետք է ներկայացնեն՝ 
• Դիմում (լրացվում է տեղում)

• Անձնագրի և/կամ նույնականացման քարտի պատճենը 

• Մեկ լուսանկար (3×4) 

• Ուսանողական տոմսի պատճենը 

• Ստուգման գրքույկի պատճենը՝ հաստատված դեկանի կողմից 

• Տեղեկանք բուհից (պարտադիր պետք է նշված լինի առկա և վճարովի համակարգում սովորելու փաստը, ուսման վարձի չափը, ուսանողն օգտվում է բուհում գործող զեղչից, թե ոչ (զեղչից օգտվելու պարագայում անհրաժեշտ է նշել նաև զեղչված գումարի չափը) 

• Երեխաների ծննդյան վկայականների պատճենները 

• Փոխանցման հաշիվ։

Աղբյուրը՝  http://heh.am