Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հրապարակվել է ՄԿՈԱ բաժնի կողմից իրականացված հերթական վերլուծությունը

Հրապարակվել է

 Հարգելի՛ համալսարանականներ, ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքէջի  «Որակի ապահովման գործընթացներ» բաժնի «Հաշվետվություններ, վերլուծություններ» էջում տեղադրվել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի շրջանավարտների վերաբերյալ արտաքին շահակիցների կարծիքի ուսումնասիրության՝ 2017թ. հարցման արդյունքների և 2013-17թթ. հարցումների արդյունքների համեմատական վերլուծությունը:    

ԵՊՀ ԻՄ-ի ղեկավարությունն առանձնակի նշանակություն է տա­լիս արտաքին շահակից­ների շրջանում պարբերական սոցիալական հարցում­ներին, որոնց արդյունքները թույլ են տալիս ժամանակին ու պատշաճորեն արձա­գանքել աշխատաշուկայի պա­հանջ­ների դինամիկային: Այդ հարցումները սկսվել են 2011 թվականից և մասնաճյուղի ՄԿՈԱ բաժնի պատասխանատուների կողմից անցկացվել են յուրաքանչյուր տարի: Վերջին հարցումն անց է կացվել  2017թ. մայիս-հու­նիս ամիսներին առցանց եղանակով: Մեր փորձագետները Տավուշի մարզի վարչակառավարչական, տնտեսաարտադրական, կրթական, բանկային և այլն ոլորտների պատասխանատուներն են, առաջատար մասնագետներ, որոնք տարիների ընթացքում առնչվել են բուհի ուսանողության, շրջանավարտների հետ թե՛ պրակտիկաների և թե՛ համատեղ աշխատանքի ընթացքում:

Հարցաշարում 5-բալանի սանդղակով գնա­հատվել են մասնաճյուղի շրջանավարտների տեսագործնական գիտելիքներն ու հմտություն­ները, կազմակերպչական, ստեղծագործական ու հաղորդակցական կարողությունները, անձնային-բարոյական որակները, ինքնակատարելագործման մշակույթը և այլն: Միաժամանակ կազմակերպիչներին, բուհ-գործատու կապի ու համագործակցության բովանդակության համատեքստում հետաքրքրել է, թե բուհի շրջանավարտների մասնագիտական գիտելիքներն ըստ արտաքին շահակիցների որքանո՞վ են մրցունակ աշխատանքային շուկայում, աշխատանքի ընդունելիս կադրերի մեջ հատկապես ո՞ր որակներն են կարևորում, և վերջապես մասնաճյուղի կադրերն ի՞նչ ընգծված համեմատական առավելություններ ունեն:

Ստորև ներկայացվում են արտաքին շահակիցների կարծիքներն ըստ պատասխանների, յուրովի ընդհանրացված տեսքով: Տվյալները բերված են 5 տարվա կտրվածքով, և ինչպես կարծիք-գնահատականների, այնպես էլ առաջարկությունների մակարդակում հնարավորիս կատարվել է նաև համեմատական վերլուծություն: