Սիրելի՛ համալսարանականներ, ս.թ. ապրիլի 1-ին ավարտվեց ԵՊՀ ԻՄ-ի «Տարվա ուսանող» ամենամյա մրցույթի հայտերի ընդունման գործընթացը:
Մրցույթին հայտագրվել են հետևալ ուսանողները.
- Նազելի Գարիկի Եսայան («Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագիր, 3-րդ կուրս),
- Սահակ Գեղամի Գուլակյան («Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագիր, 3-րդ կուրս),
- Մարգարիտա Արմանի Առաքելյան («Ֆինանսներ (ըստ ոլորտի)» կրթական ծրագիր, 4-րդ կուրս)։
Մրցույթի մանրամասները՝ «ԵՊՀ ԻՄ «Տարվա ուսանող» ամենամյա մրցույթի կազմակերպման և անցկացման» կարգում։