Սիրելի՛ ուսանողներ, ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցման վերաբերյալ դիմումները 2023-2024 ուստարվա 1-ին կիսամյակի համար ընդունվում են առցանց եղանակով (պետության կողմից ուսման վարձի փոխհատուցում ստացող ուսանողների դեպքում՝ թղթային տարբերակով) առկա համակարգում սովորող ուսանողների համար մինչև 2023թ․ սեպտեմբերի 28-ը ներառյալ:
Անհրաժեշտ է դիմումները ներկայացնել ֆակուլտետների դեկանների էլեկտրոնային հասցեներին.
- Բնական գիտությունների ֆակուլտետ՝ zakaryan@ysu.am,
- Հումանիտար գիտությունների ֆակուլտետ՝ karinepoghosyan@ysu.am,
- Տնտեսագիտության ֆակուլտետ՝ amargaryan@ysu.am,
- Կիրառական արվեստի ֆակուլտետ՝ aghababyan@ysu.am:
Տնօրենին ներկայացվող դիմումներն անհրաժեշտ է ուղարկել akiaib@ysu.am էլեկտրոնային հասցեին:
Դիմումին կից փաստաթղթերը պետք է ներբեռնված լինեն բացառապես բնօրինակ տարբերակից (գունավոր լուսապատճենված):
Ուսման վարձի փոխհատուցման կարգի դրույթներին և պայմաններին կարող եք ծանոթանալ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման կանոնակարգում: