ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը հայտարարում է 2021-2022 ուստարվա հեռակա ուսուցման ընդունելություն՝ բակալավրի հետևյալ կրթական ծրագրերով.
- Տարրական մանկավարժություն և մեթոդիկա,
- Պատմություն,
- Հայոց լեզու և գրականություն,
- Ֆինանսներ (ըստ ոլորտի),
- Հոգեբանություն,
- Զբոսաշրջություն:
Ընդունելության մրցույթին մասնակցելու համար դիմում-հայտերն ընդունվում են 2021թ. օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 24–ը (մինչև ժամը 18:00-ն): Դիմում-հայտը և փաստաթղթերը կարելի է ներկայացնել ԵՊՀ ԻՄ-ի ընդունող հանձնաժողով (հասցե՝ ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, Ուսանողական-1) կամ ուղարկել ephimmkpk@gmail.com էլեկտրոնային հասցեին։ Ընդունող հանձնաժողովը կաշխատի ս.թ. օգոստոսի 25-ից՝ ժամը 10։0-ից 16։00-ն։
Լրացուցիչ տեղեկություններ կտեղադրվեն ԵՊՀ իՄ-ի պաշտոնական կայքէջի (ijevan.ysu.am) «Դիմորդ» բաժնում:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.
Դիմում-հայտն առցանց ներկայացնելուց առաջ պետք է նախօրոք ունենալ ներքոնշյալ փաստաթղթերի բնօրինակների էլեկտրոնային տարբերակները։ Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները առցանց կցվում են դիմում-հայտին, իսկ բնօրինակները ընդունվելուց հետո ներկայացվում են ընդունող հանձնաժողովին։
2021-2022 ՈՒՍՏԱՐՎԱ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
- Ավարտական փաստաթուղթ (ատեստատ կամ դիպլոմ` միջուկի հետ),
- 4 լուսանկար (3×4 սմ չափսի),
- Անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական),
- Զինվորական գրքույկ (առկայության դեպքում) (1-4-րդ էջերը) կամ զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունը անցնելու մասին,
- 2021թ․ հեռակա ընդունելության կարգի կանոնների 30-32-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում ենհամապատասխան փաստաթղթեր (1-ին կամ 2-րդ խմբի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամության, առանց ծնողական խնամքի մնացած լինելու մասին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տված տեղեկանքներ),
- Միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոներ) դիպլոմները (առկայության դեպքում),
- Տեղեկանք տվյալ տարվա ներբուհական ընդունելության քննությունների գնահատականների վերաբերյալ,
- «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված միասնական քննությունների վկայագիր (Միասնական քննության դրական գնահատականը պահպանելու դեպքում),
- Առկա ուսուցման համակարգում սովորող անձինք, հեռակա ուսուցման ընդունելության մրցույթին մասնակցելու համար կարող են ներկայացնել միջնակարգ կրթության ատեստատի կրկնօրինակը` այն բուհի նշագրումով և կնիքով, որտեղ գտնվում է բնօրինակը,
- Ընտանիքի անապահովության միավորի վերաբերյալ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի տրամադրած տեղեկանք, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածում ներառված սոցիալական աջակցություն ստացող համայնքներում հաշվառված և վերջին հինգ տարում մշտապես բնակվելու վերաբերյալ տեղեկանք (առկայության դեպքում),
- Վճարելու վերաբերյալ անդորրագիր։ Քննությունների կազմակերպման և անցկացման նպատակով յուրաքանչյուր քննության համար դիմորդը վճարում է 1500 դրամ։ Վճարումը պետք է կատարել ըստ ստորև ներկայացվող աղյուսակի։ Անկախ քննության արդյունքից վճարված գումարը չի վերադարձվում։
Կազմակերպություն |
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղ |
Բանկ |
«Արդշինբանկ» ՓԲԸ |
Հաշվեհամար (ՀՀ դրամ) |
247610017094 |
Նպատակ |
«Հեռակա ընդունելության քննության վճար» ՊԱՐՏԱԴԻՐ ՆՇԵԼ ՆԱԵՎ դիմորդի անուն, ազգանուն, հայրանունը |
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.
Վերոնշյալ տվյալների, ինչպես նաև դիմորդի անունի, ազգանունի կամ հայրանունի բացակայության դեպքում վճարման կտրոնը կհամարվի անվավեր:
ՀՀ պետական բուհերում բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման ընդունելության կանոնները տե՛ս այստեղ։
ԵՊՀ ԻՄ–ի՝ 2021-2022 ուստարվա բակալավրի հեռակա ուսուցման ընդունելության մասնագիտությունները, քննությունները, տեղերը և վարձաչափերը տե՛ս այստեղ։
Դիմում-հայտի ձևը տե՛ս՝
1․ այստեղ:
2․ այստեղ։
Ուսման տևողությունը 5 տարի է:
Հասցեն` Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Ուսանողական 1:
Կայքէջ՝ http://ijevan.ysu.am
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել ԵՊՀ ԻՄ-ի ՄԿՊԿ բաժնի վարիչ Լ.Բեգինյանին (094 032 112) կամ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վ. Աղաբաբյանին (096 987 654 /Viva Cell/, 096 557 556 /Beeline/):