«ԿԱԶԱ» հիմնադրամը Քաղաքացիական կրթության ոլորտի կրթական խաղերի և ոչ ֆորմալ կրթական գործիքների տարածման շաբաթվա շրջանակներում, համագործակցելով ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի քաղաքացիական կրթության կենտրոնի հետ, 2024 թ. ապրիլի 17-ին՝ ժամը 14:30-ին, նշված կենտրոնում կազմակերպում է հանդիպում-աշխատարան։
Հանդիպման շրջանակներում կներկայացվեն ոչ ֆորմալ գործիքները ֆորմալ կրթության մեջ, մասնակիցները հնարավորություն կունենան ներգրավվել «ԿԱԶԱ» հիմնադրամի կողմից ստեղծված կրթական խաղերի անցկացմանը:
Խաղերը ոչ միայն ժամանցի, այլև նոր գիտելիք և հմտություն ստանալու հրաշալի գործիք են: «ԿԱԶԱ» հիմնադրամի ստեղծած խաղերը հնարավորություն են տալիս՝
- մոդելավորել իրական կյանքի իրավիճակներ,
- ակտիվ ներգրավել սովորողներին և թույլ տալ նրանց կիրառել ու փորձարկել ստացած գիտելիքը,
- ցույց տալ ուսուցման և առօրյա կյանքի միջև կապը:
Կարող են դիմել 17-ից բարձր տարիքի անձինք:
Հանդիպման տևողությունը 2-2․5 ժամ է:
Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2024 թ. ապրիլի 16-ը՝ ժամը 17:00-ն, լրացնել հայտադիմումը հետևալ հղումով՝ http://surl.li/soeax:
Քանի որ տեղերը սահմանափակ են, կհրավիրվեն հայտը ներկայացրած առաջին 35 դիմորդները: