Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Նոյեմբերի 15-ի տնօրենության նիստում

2017թ. նոյեմբերի 15-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության նիստ, որը նախագահում էր Ս. Ա. Առաքելյանը, մասնակցում էին տնօրենության անդամները, ՈՒԽ-ի նախագահ Իսկուհի Շաղբաթյանը:

Նոյեմբերի 15-ի տնօրենության նիստում

Նիստի ընթացքում քննարկվեցին ուսանողության տոնին նվիրված միջոցառումների իրականացմանը, ուսումնական գործընթացին, ուսանողների առաջադիմությանն ու կարգապահությանը վերաբերող հարցեր:

ՈՒԽ-ի նախագահի կողմից ներկայացվեցին այն միջոցառումները, որոնք նախատեսված էին ուսանողության տոնի շրջանակներում («Ուսանողների տոնին նվիրված երաժշտական միջոցառում մասնաճյուղի դահլիճում» (նոյեմբերի 16, ժամը 13:30), «Ուսանողության միջազգային օրը մասնաճյուղը ղեկավարում են ուսանողները» (նոյեմբերի 17), «Մարզահամերգային համալիրում տոնական համերգ» (նոյեմբերի 17):

Տնօրենության նիստում նշվեց, որ ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման, ուսանողների կարգապահության (մասնավորապես՝ հաճախումների) և նրանց  առաջադիմության միջև ուղիղ համեմատական կապ գոյություն ունի:

Այդ համատեքստում դարձյալ ընդգծվեց սեմինար և գործնական պարապմունքներին ուսանողների ակտիվության, դասամատյաններում դա գնահատելու ու վերջնական գնահատականների մեջ արտացոլելու, ինքնուրույն աշխատանքի կարևորությունը:

Ներկայացվեց, որ մասնաճյուղի տնօրենության կողմից հետևողական վերահսկողություն է իրականացվում ուսանողների հաճախումների նկատմամբ, որպեսզի գործող կարգապահական կանոնների համաձայն ձեռնարկվեն համապատասխան քայլեր՝ բացակայությունները կանխելու կամ դրանք նվազագույնի հասցնելու նպատակով: