Սիրելի՛ դիմորդ, 2022թ. ապրիլի 15-ից մեկնարկել է 2022-2023 ուսումնական տարվա բակալավրիատի ընդունելության I փուլի առցանց հայտագրման գործընթացը: Դիմում-հայտերը լրացնելու համար այցելեք https://dimord.am/ կայք և հետևեք Առցանց ընդունելության դիմում-հայտի լրացման տեսանյութում տրվող հրահանգներին։
Այս տարի ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն իրականացնում է առկա ուսուցման ընդունելություն` հետևյալ կրթական ծրագրերով.
- Տարրական մանկավարժություն և մեթոդիկա,
- Ռուսաց լեզու և գրականություն,
- Դիզայն,
- Դեկորատիվ-կիրառական արվեստ,
- Պատմություն,
- Հայոց լեզու և գրականություն,
- Անգլերեն լեզու և գրականություն,
- Ֆրանսերեն լեզու և գրականություն,
- Հոգեբանություն,
- Ֆինանսներ (ըստ ոլորտի),
- Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա,
- Զբոսաշրջություն:
Հիշեցում` 1-ին և 2-րդ փուլերի հայտերի լրացման ընթացքում դիմորդը ոչ մի հարցով ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ընդունող հանձնաժողով չի այցելում:
1-ին փուլով (ընդունելության կարգի 14-րդ կետ) դիմող դիմորդներն ընդունելության քննությունների և մասնագիտության հայտագրման դիմում-հայտը dimord.am կայքի միջոցով Գնահատման և թեստավորման կենտրոն (ԳԹԿ) են ուղարկում էլեկտրոնային (առցանց) եղանակով՝ մինչև ս.թ. մայիսի 10-ը ներառյալ, մայիսի 10-ին՝ մինչև ժամը 18։00-ն։
2-րդ փուլով (ընդունելության կարգի 15-րդ կետ) դիմողները՝ ս.թ. հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ը ներառյալ, հուլիսի 1-ին՝ մինչև ժամը 17։00-ն։
Ներբուհական քննությունների անցաթուղթ տրամադրում է բուհը։
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի դիմորդները դիմում-հայտի լրացման հետ կապված խորհրդատվություն ստանալու են հեռախոսազրույցի միջոցով՝ զանգահարելով 096987654 (VivaCell), 096557556 (Beeline) հեռախոսահամարներով՝ ընդունելության հանձնաժողովի պատասխանատու քարտուղարին։
Նախատեսված է նաև առանձին էլեկտրոնային փոստի հասցե՝ ijevan@ysu.am, որի միջոցով ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի դիմորդը կարող է իր հարցերն ուղղել գրավոր եղանակով։ Նշված կապի միջոցները գործում են միայն դիմում-հայտերի ընդունման համար վերը նշված ժամկետներում և սահմանված աշխատանքային օրերին ու ժամերին։
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ ընդունված դիմորդները օգոստոսի 25-ից մինչև օգոստոսի 27-ը ԵՊՀ ԻՄ-ի ընդունող հանձնաժողով պետք է ներկայացնեն պահանջվող փաստաթղթերը։
Պահանջվող փաստաթղթեր
- Ավարտական փաստաթուղթ`ատեստատ կամ դիպլոմ (միջուկով)
2. Լուսանկար(3×4 սմ չափսի) – 4 հատ (1-ը՝ էլեկտրոնային)
3. Անձը հաստատող փաստաթուղթ (բնօրինակը և պատճենը՝ 1 օրինակից)
4․ Քննության համար նախատեսված վճարի անդորրագիրը (էլեկտրոնային տարբերակը կցվում է հայտը լրացնելիս)
- Զինվորական գրքույկ (բնօրինակը)՝ առկայության դեպքում
5. Արտոնություններից օգտվելու դեպքում համապատասխան փաստաթղթեր (տե´ս 78-82 կետերի արտոնություններից օգտվող դիմորդների պահանջվող փաստաթղթերը) - Միջազգային և հանրապետական մրցույթների դիպլոմներ
- Միասնական քննությունների վկայագիր (տրվում է ԳԹԿ–ի կողմից՝ միասնական քննությունների ավարտին)
Ուշադրություն.
Ներբուհական քննության համար նախատեսված 3000 և փաստաթղթերի ընդունման 1500 դրամ գումարները պետք է վճարել «Արդշինբանկ»-ում բացված ԵՊՀ ԻՄ-ի հետևյալ հաշվեհամարին՝ 2476100170940000:
Վճարել հնարավոր է Հայաստանի տարածքում գործող ցանկացած բանկի միջոցով, սակայն «Արդշինբանկ»-ի ցանկացած մասնաճյուղում վճարում կատարելիս
բանկային ծախսերի գումար չի գանձվում:
Բանկում վճարում կատարելիս պետք է հստակ նշվի ուսանողի անունը, ազգանունը, հայրանունը և մասնագիտությունը:
Դիմորդը բանկում կատարած վճարման անդորրագիրը պահպանում և ներկայացնում է ներբուհական քննության ժամանակ:
ՀՀ պետական և ոչ պետական բուհերի՝ 2022-2023 ուսումնական տարվա ընդունելության սկզբունքները տե՛ս այստեղ:
ՀՀ պետական և ոչ պետական բուհերի՝ 2022թ. ընդունելության կարգը տե՛ս այստեղ:
ԵՊՀ ԻՄ–ի՝ 2022թ. առկա ուսուցման մասնագիտությունների ցանկը տե՛ս այստեղ: