«Քեն Կակոսյան ընտանիք» կրթաթոշակային հիմնադրամը տրամադրում է կրթաթոշակ Երևանի պետական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մարզաբնակ ուսանողների՝ փոխհատուցելով չորս տարիների ուսման վճարը:
Կրթաթոշակին դիմելու համար ուսանողը պետք է ներկայացնի, թե ինչպես են ուսումն ու հետազոտական նախագծերը նպաստելու համայնքային կյանքի բարելավմանն ու բարգավաճմանը:
Կրթաթոշակ ստացած ուսանողները հետագայում պետք է կյանքի կոչեն ներկայացված կարողությունների զարգացման ծրագրերը:
«Քեն Կակոսյան ընտանիք» կրթաթոշակային հիմնադրամի կրթաթոշակակիրներն ընտրվելու են 2023 թվականի աշնանը:
Կրթաթոշակին դիմելու համար անհրաժեշտ է amarkarov@ysu.am, ani.poghosyan@ysu.am էլեկտրոնային հասցեներին ուղարկել ստորև նշված փաստաթղթերը․
- մոտիվացիոն նամակ՝ հիմնավորելով առաջարկվող ծրագրի օգտակարությունը համայնքի զարգացման համար,
- ֆակուլտետից տեղեկանք՝ ներառյալ ՄՈԳ-ը, կիսամյակի վարձավճարի չափը՝ ներառյալ զեղչերը,
- անձնագրի` գրանցման էջի պատճենը:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է սեպտեմբերի 30-ը:
Հավելյալ հարցերի դեպքում կարող եք գրել ani.poghosyan@ysu.am էլեկտրոնային հասցեին: