ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը շարունակում է միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների (քոլեջների) շրջանավարտների՝ 2023-2024 ուստարվա փաստաթղթերի ընդունելությունը:
ԵՊՀ ԻՄ դիմելու հնարավորություն ունեն միայն գերազանց և (կամ) լավ գնահատական ունեցող շրջանավարտները:
Մասնաճյուղում կրթությունը շարունակելու համար մինչև ս.թ. օգոստոսի 30-ը ներառյալ անհրաժեշտ է առցանց եղանակով՝ akiaib@ysu.am էլ. հասցեին ուղարկել լրացված դիմում-հայտը և հետևյալ փաստաթղթերը (սկանավորված)․
- դիպլոմ և դիպլոմի հավելվածը (հավելվածը պետք է սկանավորված լինի երկու կողմից),
- անձնագիր կամ նույնականացման քարտ,
- արական սեռի դիմորդների դեպքում՝ կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ:
Դիմորդին չի թույլատրվում ներկայացնել մեկից ավել դիմում-հայտ։