2017թ. հունվարի 25-26-ին Բնական գիտությունների ֆակուլտետում կայացան կուրսային աշխատանքների պաշտպանություններ:
Հունվարի 25-ին տեղի ունեցավ «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողների կուրսային աշխատանքների պաշտպանությունը, որի հանձնաժողովը ղեկավարում էր Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի ասիստենտ Սմբատ Դավթյանը:
Հունվարի 26-ին կայացավ «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանողների կուրսային աշխատանքների պաշտպանությունը, որի հանձնաժողովը գլխավորում էր Բնական գիտություններ ֆակուլտետի դեկան, ֆ.մ.գ.թ., դոցենտ Մանվել Զաքարյանը:
Երկու պաշտպանություններն էլ իրականացվեցին սահմանված կարգով, պատշաճ մակարդակով:
«Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության չորրորդ կուրսի կուրսային աշխատանքների պաշտպանության հանձնաժողովի անդամ, կրթական ծրագրի պատասխանատու Ա.Սիմոնյանի խոսքով՝ աշխատանքներում պահպանված էր նյութի շարադրման տրամաբանությունը, դրանք բաղկացած էին տեսական մասից, մոդելային օրինակներից և ծրագրային հատվածներից:
Պաշտպանության ժամանակ ուսանողները ներկայացնում էին իրենց առջև դրված խնդիրների կիրառական նշանակությունը և գրված ծրագրերի աշխատանքի արդյունքները:
Հանձնաժողովի անդամները համակարծիք էին, որ կուրսային աշխատանքների պաշտպանության ժամանակ բարձրացված հարցերն ու դիտարկումները կուղղորդեն ուսանողներին առավել պատրաստ հանդես գալու ավարտական աշխատանքների պաշտպանության ընթացքում: