2017թ․ փետրվարի 27-ին “Game Lab”-ի շրջանակներում մասնաճյուղում կայացավ ուսանողների հետ երկրորդ հանդիպումը։
Հանդիպման ընթացքում ուսանողներին ներկայացվեցին խաղային ոլորտը և խաղերի ծրագրավորման հիմնական հասկացությունները, ինչպես օգտագործել խաղային գործիքները, օրինակ՝ Unity և Eye Engine։
Վ.Մելիքսեթյանը դասընթացի մասնակիցներին ներկայացրեց նաև այն հարթակները, որտեղից սկսնակ ծրագրավորողները կարող են օգտվել և բավականին հեշտացնել խաղի ստեղծման գործընթացը։
Երկրորդ հանդիպման ժամանակ ուսանողներին տրվեց հստակ առաջադրանք, յուրաքանչյուրին մեկական խաղ ստեղծելու հնարավորություն։
Տեղում ձևավորվեցին թիմեր, որոնք, միասին աշխատելով, կստեղծեն խաղ։