Հայ-ռուսական համալսարանը հրավիրում է մասնակցելու «Բնագիտությունը 21-րդ դարում. ուսուցման հիմնախնդիրներ և լուծումներ» խորագրով համահայկական 5-րդ կրթական գիտաժողովին, որը տեղի կունենա 2017թ. սեպտեմբերի 29-30-ը:
Հայ-Ռուսական համալսարանի հիմնադրման 20-ամյակին նվիրված կրթական գիտաժողովում կքննարկվեն հանրակրթական և բուհական ոլորտներում բնական գիտությունների, նրանց հիմունքների ուսուցման հիմնախնդիրները: Գիտաժողովին, ստորև ներկայացված պայմաններին համապատասխան, կարող են մասնակցել դպրոցների ուսուցիչներ, բուհերի դասախոսներ, քոլեջների դասատուներ, նշված խնդիրներով զբաղվող մագիստրոսներ, ասպիրանտներ և կրթության ոլորտի մասնագետներ:
Հասցեն` Հայ-Ռուսական համալսարան, 0051 ք. Երևան, Հ. Էմինի 123, ՀՌՀ
Նախատեսվում է քննարկել հետևյալ թեմաները.
- Ֆիզիկայի և աստղագիտության ուսուցման հիմնախնդիրներ,
- Մաթեմատիկայի ուսուցման հիմնախնդիրներ,
- Քիմիայի ուսուցման հիմնախնդիրներ,
- Կենսաբանության ուսուցման հիմնախնդիրներ,
- «Բնագիտություն» ինտեգրացված առարկայի դասավանդման առանձնահատ-կությունները,
- Ֆիզիկական աշխարհագրության ուսուցման հիմնախնդիրներ,
- Մաթեմատիկայի դերը բնագիտության ուսուցման գործընթացում,
- Բնագիտական առարկաների դասավանդման գործնական ուղղվածության ապահովման ուղիները,
- Բնագիտական կրթության ինֆորմատացման հիմնախնդիրներ,
- Ժամանակակից տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները կրթական համակարգում,
- Բնագիտական առարկաներից պետական ավարտական և միասնական քննություններին սովորողներին նախապատրաստելու հիմնահարցեր,
- Սովորողների էկոլոգիական կրթության և դաստիարակության հիմնահարցեր,
- Բնագիտական առարկաների դերը ճարտարագիտական և տեխնիկական կրթության համակարգում,
- Բնագիտությունը և ռազմագիտությունը,
- Օլիմպիադաներ և աշխատանք օժտված երեխաների հետ,
- Գիտամեթոդական և գիտահանրամատչելի գրականության դերը արդիականացվող կրթական համակարգում:
Տեղեկատվություն. 010-26-55-97, Գայանե Սամվելյան
- E-mail bnaget@yahoo.com
Զեկուցումների և թեզիսների ներկայացման կարգը
Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2017թ. սեպտեմբերի 10-ը ներկայացնել հոդվածի էլեկտրոնային օրինակը: Կրթական գիտաժողովի աշխատանքներին մասնակցել ցանկացողները կազմկոմիտե պետք է ներկայացնեն հետևյալ նյութերը.
- մասնակցության հայտ,
- ելույթի կամ զեկուցման թեզիսները էլեկտրոնային և տպագիր օրինակով` մինչև 5 տպագիր էջ ծավալով, Word document ֆայլով:
- Ներկայացման վերջին ժամկետը 2017թ. սեպտեմբերի 10-ն է:
- Զեկուցումները և թեզիսները ուղարկել katayan@ysu.am, shajk@ysu.am էլ. հասցեներից մեկին:
Ներկայացվող նյութերի ձևակերպման պահանջները
Հոդվածները պետք է ձևակերպվեն հետևյալ պահանջներին համապատասխան. նյութի ծավալը 5 էջից ոչ ավելի, տեքստի համակարգչային ծրագիրը` Microsoft Word, տառատեսակը` Times New Roman (ռուսերենի, անգլերենի համար) և Sylfaen (հայերենի համար), տառաչափը` 12, տողամիջյան տարածքը` 1,5, վերևի, նեքևի և աջ լուսանցքները` 2,0, ձախ լուսանցքը` 3,0 սմ` ստանդարտացված: Հոդվածը սկսվում է վերնագրով, որը գրվում է կենտրոնում` գլխատառերով, մուգ: Վերնագրից հետո նշվում են հեղինակի ազգանունը, անվան և հայրանվան սկզբնատառերը, քաղաքը և կազմակերպությունը` աջ անկյունում`շեղատառ: Հոդվածում հստակորեն պետք է ներկայացված լինեն հարցի դրվածքը, կրթական նորույթը, իսկ վերջում` օգտագործված գրականության ցանկը և նյութի հակիրճ ամփոփումը` մինչև 50 բառ` անգլերեն, ռուսերեն կամ հայերեն, կախված հոդվածի շարադրման լեզվից: Տեքստում գրականության մեջբերումը նշվում է ուղիղ փակագծերում` գրելով գրականության ցանկում համապատասխան աղբյուրի համարը և էջը` օրինակ` [3, էջ 14]:
Գիտաժողովի աշխատանքային լեզուն հայերենն է, իսկ առանձին աշխատանք-ներ կարող են ներկայացվել ռուսերեն և անգլերեն լեզուներով:
Գիտաժողովին ներկայացված և գրախոսված նյութերից կհրատարակվի գիտա-մեթոդական հոդվածների ժողովածու` համաձայն ՀՀ ԲՈՀ-ի պահանջներին:
Գիտաժողովի կազմակերպման մասին տեղեկատվությունը առաքվում է կրթության մարզային բաժիններ, ԼՂՀ ԿԳ նախարարություն, ՀՀ բուհեր, ինչպես նաև Մմուհ-եր և սփյուռքի հայկական կրթօջախները:
Տեղեկատվությունը տեղադրված է նաև ՀՀ ԿԳ նախարարության www.edu.am, Կրթության ազգային ինստիտուտի www.aniedu.am և ՀՌՀ www.rau.am էլեկտրոնային կայքերում, «Կրթություն» շաբաթաթերթում, ինչպես նաև www.armedu.am կրթական համալիր էջում:
Գիտաժողովին մասնակցել ցանկացողները լրացնում են համապատասխան հայտը և թեզիսները կազմկոմիտե են ներկայացնում մինչև ս.թ. սեպտեմբերի 10-ը` վերը նշված հասցեներով:
Թեզիսները, որոնք ներկայացված պահանջներին չեն բավարարում կամ ուղարկվում են նշված ժամկետներից ուշ, չեն քննարկվում:
Գիտաժողովի նյութերի ժողովածուն կտպագրվի գիտաժողովում զեկուցելուց և խմբագրական խորհուրդի կողմից հոդվածը խմբագրելուց հետո՝ 3-ամսյա ժամկետում:
Գիտաժողովին կարելի է մասնակցել ինչպես զեկուցումով, այնպես էլ առանց զեկույցի: Մասնակցության վճարը 7000 դրամ, փոխանցման հաշվեհամարը՝ 1570024632040200:
Գիտաժողովի տեղեկատվական հովանավորն է «Կրթություն» շաբաթաթերթը:
ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԿՈՄԻՏԵ