«Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ»-ի սկզբնական կրթության ֆակուլտետի մայրենիի և նրա դասավանդման մեթոդիկայի, մաթեմատիկայի և տարրական ուսուցման մեթոդիկայի, նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնները դեկտեմբերի 5-6-ը կազմակերպում են «Սկզբնական կրթության հիմնախնդիրները» խորագրով միջազգային գիտաժոով՝ նվիրված ՀՊՄՀ-ի հիմնադրման 95-ամյակին:
Գիտաժողովի հիմնական ուղղությունները`
- նախադպրոցական կրթության հիմնախնդիրները. մարտահրավերներ, լուծումներ,
- վաղ ուսուցման հիմնախնդիրները տարրական կրթության համակարգում,
- մայրենիի ուսուցման արդի հիմնահարցերը տարրական դպրոցում,
- մաթեմատիկայի և մայրենի լեզվի առնչությունները:
Գիտաժողովի աշխատանքային լեզուները՝ հայերեն և ռուսերեն:
Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է էլեկտրոնային տարբերակով ներկայացնել՝
- գիտաժողովիմասնակցության հայտը / ձևը կցվում է/՝ մինչև 2017 թ-ի նոյեմբերի 1-ը,
- հոդվածի տեքստը՝ մինչև ս.թ. նոյեմբերի 15-ը:
Ի գիտություն
Գիտաժողովին ներկայացվող հոդվածները պիտի համապատասխանեն հետևյալ պահանջներին՝
- հոդվածի ծավալը՝ 5-7 էջ,
- տեքստում ունենալ հղումներ /տե՛ս հոդվածի ձևավորման նմուշը/,
- հոդվածի ամփոփումները ներկայացնել ռուսերեն և անգլերեն լեզուներով,
հոդվածում գործածվող տառատեսակները`
հայերենը՝ Sylfaen, տառաչափը՝ 11,
ռուսերենը՝ Times New Roman, տառաչափը՝ 11,
անգլերենը՝ Times New Roman, տառաչափը՝ 11,
բանալի բառերը՝ հայերեն և անգլերեն:
Հոդվածի հեղինակը պատասխանատու է ներկայացված նյութի բովանդակության և գրագիտության համար: Նյութերը կտպագրվեն գիտաժողովից հետո առանձին ժողովածուով:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել գիտաժողովի կազմկոմիտե (հեռ.՝ 010.59.70.62):
Մանրամասն՝
https://aspu.am/hy/content/_mijazgayin_gitazhoghov_nvirvats_hpmh-i_himnadrman_95-amyakin/