Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ուսանող – 2011 մրցանակաբաշխությունը Երևանի պետական համալսարանում

Սույն թվականի նոյեմբերի 17-ին, «Ուսանողների համաշխարհային օրը», ԵՊՀ –ում տեղի ունեցավ «Ուսանող – 2011» մրցանակաբաշխությունը: Այն արդեն 3-րդ տարին է անց է կացվում ԵՊՀ ՈՒԽ կողմից և նպատակ ունի խրախուսել բարձր առաջադիմություն և ներհամալսարանական ակտիվություն ցուցաբերած ուսանողներին:

Թվով 23 ուսանողներ ԵՊՀ բոլոր ֆակուլտետներից, կենտրոններից և Իջևանի մասնաճյուղից արժանացան «Ուսանող – 2011» կոչմանն ու պարգևատրվեցին ԵՊՀ ՈՒԽ մեդալով:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից այդ կոչմանն արժանացավ Բնական գիտությունների ֆակուլտետի «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող, ԵՊՀ ԻՄ ՈւԳԸ փոխնախագահ Սլավիկ Սամվելի Ալավերդյանը:

Սկսված է նոր ուսումնական տարին

Նոր  ուսումնական տարին ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղում սկսվեց  մեկնարկային խորհրդակցությամբ:  Մասնաճյուղի տնօրեն Ս. Առաքելյանը նոր ուսումնական տարվա և այն  ազդարարող Գիտելիքի օրվա առթիվ ջերմորեն  շնորհավորեց  կրթօջախի դահլիճում հավաքված ուսանողներին ու պրոֆեսորադասախոսական կազմին` մաղթելով նրանց աշխատանքային խանդավառություն,  գիտական նոր ձեռքբերումներ,  բարձր կարգա­պահություն, կայուն  ու հարուստ գիտելիքներ,  ուսման որակի աննախընթաց բարձրացում: Այդ ամենի համար կրթօջախում ստեղծվել են բոլոր պայմանները.  նորոգվել-թարմացվել են լսարանները, ամբիոնները, հարստացվել  է գրադարանը, համակարգչային սրահը, գործում են նորաստեղծ երկու բուֆետները, բուժկետը,   և, ամենակարևորը, ստեծվում է  մասնա­ճյուղի   էլեկտրոնային կայքը, որի  նպատակն  ուսման  գործընթացին մեծապես  նպաստելն է. կայքում կտեղադրվեն դասախոսների դասախոսությունները, կրթական համակարգի հետ կապված տեղեկատվություն, համալսարանական առօրյան ներկայացնող ու լուսաբանղ հաղորդագրություններ , լուսանկարներ և այլն: Կարդալ ավելին