Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մեր ուսանողը՝ բազկամարտի Եվրոպայի չեմպիոն

2012 թ. մայիսի 13-20-ը Լեհաստանի Գդանսկ քաղաքում տեղի ունեցավ բազկամարտի Եվրոպայի  22-րդ առաջնությունը, որին մասնակցում էին շուրջ 20 պետություններից ավելի քան հազար մարզիկ-մարզուհիներ:

Գդանսկում Հայաստանը ներկայացավ 13 մարզիկներով, որոնցից հինգը վերադարձան մեդալներով:

70 կգ քաշային կարգում հանդես եկավ ԵՊՀ ԻՄ կիրառական արվեստի ֆակուլտետի II կուրսի ուսանող Դերենիկ Ստեփանյանը՝ աջ և ձախ ձեռքի մրցապայքարում նվաճելով ոսկե մեդալներ:

Կարդալ ավելին

Կայացավ «Լավագույն ձեռագիր» մրցույթը

Ս/թ մայիսի 10-ից 15-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպեց «Լավագույն ձեռագիր» խորագրով վայելչագրության մրցույթ:

Ընկերության նախագահ Սլավիկ Ալավերդյանը նշեց. «Մեր նախաձեռնության նպատակն է
խրախուսել գեղեցիկ ձեռագիր ունեցող ուսանողներին»:

Մրցույթն անցավ երկու փուլով. առաջին փուլին մասնակցած 33 ուսանողներից երկրորդ փուլ անցան 13-ը:

Հաղթեցին Լամարա Փիրումյանը (Հ. լ/գ 3-րդ կուրս), Վարդուհի Վարդումյանը (Տնտ. 3-րդ կուրս) և Մանյա Օրդինյանը (Հ. լ/գ 2-րդ կուրս): Նրանք պարգևատրվեցին մրցանակներով և պատվոգրերով:

Տաթևիկ Ալիխանյան

Գիտական խորհրդի նիստում

2012 թ. մայիսի 12-ին տնօրեն Ս. Ա. Առաքելյանի գլխավորությամբ տեղի ունեցավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գիտական խորհրդի հերթական նիստը, որտեղ քննարկվեցին մասնաճյուղի գործունեության կանոնակարգմանն ու հետագա բարելավմանն ուղղված մի շարք հարցեր:

Նախ հաստատվեցին մասնաճյուղի 2012-2016 թվականների առկա և 2012-2017 թվականների հեռակա ուսուցման պլանները:

Ուսումնամեթոդական վարչությունը խորհրդի քննարկմանն էր ներկայացրել ուսումնական աշխատանքների հաշվարկի նորմերը, որոնք հաստատվեցին` հիմք ընդունելով ԵՊՀ գիտխորհրդի 12.05.2012թ. /թիվ 2/ որոշումը:

Քննարկվեցին և հաստատվեցին Գիտխորհրդի իրավական ակտերի նախագծերի մշակման և փորձաքննության իրականացման, ինչպես նաև մրցութային մշտական հանձնաժողովների աշխատակարգերը:

Հաստատվեց «Կիրառական արվեստ» մասնագիտության առկա ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելության փոփոխված կանոնակարգը, որի համաձայն՝ նախատեսվում է մագիստրատուրայի ընդունելության կազմակերպում ոչ թե երկու, այլ երեք փուլերով:

Կրթության որակի բարելավման տեսանկյունից առանձնապես կարևոր է «Կրթական ծրագրերի ընթացիկ մշտադիտարկման (մոնիթորինգի) և պարբերական վերանայման կարգի» հաստատումը:

Քննարկվեցին նաև մի քանի ընթացիկ հարցեր:

Մեծարեցին Պարույր Սևակին

2012թ. մայիսի 10-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանում տեղի ունեցավ Պարույր Սևակին նվիրված գրական-երաժշտական ցերեկույթ:

Մասնակիցները ներկայացրին Սևակի կյանքն ու գրական գործունեությունը, մի շարք բանաստեղծություններ, հատվածներ պոեմներից, նրա ստեղծագործությունների հիման վրա գրված երգեր:

Ներկաներն ունկնդրեցին նաև բանաստեղծի արտասանությունների ձայնագրությունը և դիտեցին նրա մասին պատմող կարճ փաստագրական ֆիլմ: Կարդալ ավելին

Ավարտվեց բազկամարտի մասնաճյուղային առաջնությունը

2012 թ. ապրիլի 27-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ բազկամարտի մասնաճյուղային առաջնություն, որին մասնակցում էին 10 ուսանող:

Եզրափակիչ դուրս եկան Վարդան Մազմանյանը (պատմ. III կուրս) և Սուրեն Օթարյանը (հեռակա ուսուցում, տնտ. I կուրս):

Հաղթող ճանաչվեց Վարդան Մազմանյանը: