Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ավարտվեց փետրագնդակի մասնաճյուղային առաջնությունը

Ապրիլի 2-3-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ փետրագնդակի մասնաճյուղային առաջնություն, որին մասնակցում էին 16 տղա և 36 աղջիկ:

Մրցանակային տեղերը զբաղեցրեցին
տղաներից`

  1. Էդիլյան Հայկ, Կիր. արվեստ IV կուրս,
  2. Ստեփանյան Հայկազ, Պատմ. II կուրս,
  3. Չոբանյան Արթուր, Պատմ III կուրս,

աղջիկներից`

  1. Օհանյան Աննա, Պատմ. II կուրս,
  2. Դավթյան Քրիստինե, Սերվիս II կուրս,
  3. Խոջումյան Անի, Պատմ. III կուրս:

Հաղթողները տնօրինության կողմից արժանացան խրախուսանքի: Կարդալ ավելին

Մրցանակաբաշխություն

2011 թ. դեկտեմբերի 29-ին ԵՊՀ ԻՄ գրադարանում տեղի ունեցավ ֆեյսբուք սոցիալական ցանցում մոտ երկու ամիս գործող «Ինտելեկտուալ հարցեր» խմբի (http://www.facebook.com/ groups/hartser/) կազմակերպած մրցույթի մրցանակաբաշխությունը, որն անցկացրեց ԵՊՀ ԻՄ ՈՒԳԸ փոխնախագահ Սլավիկ Ալավերդյանը:

Կարդալ ավելին

Ցուցահանդես ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում

Սույն թվականի նոյեմբերի 22-ին, ԵՊՀ ԻՄ գրադարանում տեղի ունեցավ ցուցահանդես: Այն կազմակերպել էին Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողներն ու դասախոսները: Ներկայացված էին 40 ուսանողների 90-ից ավելի աշխատանքներ` գունանկար, գծանկար, կարպետ, գոբելեն, ասեղնագործ և խեցեգործական աշխատանքներ:

Կարդալ ավելին

Ուսանողների համաշխարհային օրը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում

Նոյեմբերի 17-ին ամբողջ աշխարհը և Հայաստանը նշեց “Ուսանողների համաշխարհային օրը”: Այս տոնն ունի երկար տարիների պատմություն:
1939թ. Չեխոսլովակիայում Պրահայի ուսանողները և դասախոսները դուրս էին եկել ցույցի` նշելու Չեխոսլովակիայի ձևավորման տարեդարձը: Գերմանացի օկուպանտներն էլ փորձել են բռնի ուժով ցրել երթը, որի ընթացքում գնդակահարվել է ուսանող Յան Օպլետալը: Նրա թաղման արարողությունը վերածվել է բողոքի ցույցի: Նոյեմբերի 17-ի վաղ առավոտյան շրջափակվել է ուսանողական հանրակացարանը, ավելի քան 1200 ուսանողներ ձերբակալվել են, Չեխիայի բոլոր համալսարանները մինչև պատերազմի ավարտը փակված են մնացել: 2 տարի անց Լոնդոնում նոյեմբերի 17-ը սահմանվեց որպես Ուսանողների օր, իսկ 1946 թվականի նոյեմբերի 17-ին նույն Պրահայում կայացած Ուսանողների համաշխարհային կոնգրեսի ժամանակ այն վերջնականորեն ստացավ միջազգային տոնի կարգավիճակ: Կարդալ ավելին

Ուսանող – 2011 մրցանակաբաշխությունը Երևանի պետական համալսարանում

Սույն թվականի նոյեմբերի 17-ին, «Ուսանողների համաշխարհային օրը», ԵՊՀ –ում տեղի ունեցավ «Ուսանող – 2011» մրցանակաբաշխությունը: Այն արդեն 3-րդ տարին է անց է կացվում ԵՊՀ ՈՒԽ կողմից և նպատակ ունի խրախուսել բարձր առաջադիմություն և ներհամալսարանական ակտիվություն ցուցաբերած ուսանողներին:

Թվով 23 ուսանողներ ԵՊՀ բոլոր ֆակուլտետներից, կենտրոններից և Իջևանի մասնաճյուղից արժանացան «Ուսանող – 2011» կոչմանն ու պարգևատրվեցին ԵՊՀ ՈՒԽ մեդալով:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից այդ կոչմանն արժանացավ Բնական գիտությունների ֆակուլտետի «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող, ԵՊՀ ԻՄ ՈւԳԸ փոխնախագահ Սլավիկ Սամվելի Ալավերդյանը: