Ուսումնական գործընթացի պլանավորման և վերահսկման բաժնի վարիչ Ն.Առուշանյան
Տեղափոխությունները չեն թույլատրվում բակալավրի կրթական ծրագրով առաջին և ավարտական կուրսերում:
Տեղափոխության մասին ուսանողների դիմումներն ընդունվում են կիսամյակների ուսումնական պարապմունքներին նախորդող և հաջորդող 2 շաբաթվա ընթացքում (առկա ուսուցման դեպքում), հեռակա ուսուցման դեպքում՝ կիսամյակների ուսումնական պարապմունքներին նախորդող 3 շաբաթվա ընթացքում:
Ուսանողը ներբուհական տեղափոխման մասին դիմումը ներկայացնում է մասնաճյուղի տնօրենի անունով:
Առարկայական անհամապատասխանություններով պայմանավորված կրեդիտների գումարային քանակը՝ 20 կրեդիտը, չգերազանցելու դեպքում պատրաստվում է համապատասխան դիմում-փաստաթուղթ ԵՊՀ ռեկտորի անունով:
20 կրեդիտը գերազանցելու դեպքում նրան առաջարկվում է փոխադրվել ավելի ցածր կիսամյակում կամ էլ այլ մասնագիտությամբ սովորելու:
Ուսանողի տեղափոխությունը թույլատրվում է տվյալ մասնագիտությամբ լիցենզիայով հատկացված ընդունելության սահմանային տեղերի շրջանակներում:
Առկա (հեռակա) բաժիններից հեռակա (առկա) բաժիններ տեղափոխությունները թույլատրվում են առանց պարտադիր ժամկետային զինվորական ծառայության տարկետման իրավունքի:
___________________________________________________________________