Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հայտարարում է «Հայկյան-2014» մրցանակաբաշխության մասին

Երիտասարդական այս մրցանակաբաշխության նպատակն է խթանել ուսանողական ինքնակառավարման մարմինների ակտիվությունը, ուսանողական ինքնատիպ նախաձեռնությունները, գիտության ոլորտում երիտասարդների ներգրավվածությունը, միջազգային համագործակցությունը և երիտասարդական քաղաքականության իրականացման այլ ոլորտներում կատարված աշխատանքները:

Մրցանակները կշնորհվեն հետևյալ անվանակարգերում՝

• Լավագույն ուսանողական ինքնակառավարման մարմին

• Լավագույն մարզային ուսանողական ինքնակառավարման մարմին

• Լավագույն երիտասարդական գիտական նվաճում (այս անվանակարգում մրցույթն իրականացվում է «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնության հետ համատեղ, և հայտերն ընդունվում են ըստ ՊԳՖԱ ֆեյսբուքյան էջում www.facebook.com/science.and.finance ներկայացված պահանջների և ընթացակարգի):

• Երիտասարդական ոլորտին առավելագույնս աջակցած պետական գործիչ

• Երիտասարդական ոլորտին առավելագույնս աջակցած միջազգային կառույց

• Ինքնատիպ երիտասարդական նախագիծ

• Ռազմահայրենասիրական լավագույն նախագիծ

• Լավագույն երիտասարդական հաղորդում

• Լավագույն միջբուհական ծրագիր

• Լավագույն երիտասարդական ՀԿ Երևան քաղաքում

• Լավագույն երիտասարդական ՀԿ մարզում

• Լավագույն երիտասարդական միջազգային ծրագիր

«Հայկյան» մրցանակաբաշխությանը մասնակցել կարող են այն անձինք կամ կազմակերպությունները, որոնք գործունեություն են ծավալել հայ երիտասարդության շրջանում, լուծել են երիտասարդության առջև ծառացած խնդիրները, աջակցել են երիտասարդությանը և այլն:

«Հայկյան» մրցանակաբաշխությանը մասնակցելու համար հայտը և հավաստագիրը (կարող եք բեռնել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի պաշտոնական կայքից` www.heh.am) պետք է ներկայացվեն յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10.00-17.00 (ընդմիջում՝ 13.00-14.00), Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակ:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել՝ +374 10 567922:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2014-ի նոյեմբերի 28-ն է։

Աղբյուրը` heh.am