Դավիթ Էդվարդի Մարտիրոսյան
Դավիթ Մարտիրոսյանը ծնվել է 1986թ. հունվարի 28-ին Տավուշի մարզի Իջևան քաղաքում:
1993-2003 թթ. սովորել է Իջևանի թիվ 5 միջնակարգ դպրոցում:
2003 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետը:
2008թ. ավարտել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը՝ «Դիզայն» մասնագիտությամբ, այնուհետև ծառայել է ՀՀ զինված ուժերում՝ Մեհրաբի զորամասում:
Աշխատանքի է ընդունվել «Քարարտ» ՓԲԸ-ում՝ որպես քանդակագործ:
2020 թվականին հերոսի մահով ընկել է Հադրութի տարածքում: