Ս.թ. փետրվարի 22-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մինչհամալսարանական կրթության և մասնագիտական կողմնորոշման բաժինը Իջևանի ավագ դպրոցի 12-րդ դասարաններում կազմակերպել էր ակնարկային դասախոսությունների շարք:
Դասախոսություններ կարդացին Բնական գիտությունների ֆակուլտետի դեկան, ֆիզմաթ. գիտ. թեկն., Ա.Ցուցուլյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բան. գիտ. թեկն., դոցենտ Վ.Ավագյանը, Օտար լեզուների ամբիոնի վարիչ, բան. գիտ. թեկն., դոցենտ Ք.Հարությունյանը ու Պատմության և քաղաքագիտության ամբիոնի դասախոս, պատմ. գիտ. թեկն. Վ.Ղարախանյանը:
Դասախոսները, ներկայացնելով իրենց ֆակուլտետը և ամբիոնը, պատասխանեցին աշակերտների կողմից հնչեցված բազմաթիվ հարցերի, որից հետո, ըստ հոսքերի և մասնագիտությունների, կարդացին ակնարկային դասախոսություններ:
ՄԿՄԿ բաժնի վարիչ Վ.Չոբանյանը և դպրոցի տնօրեն Ա.Խոջայանը պայմանավորվեցին կրկին դպրոց այցելելու մասին: Տնօրենը հայտնեց, որ ուսուցչական կազմի հետ խորհրդակցելուց հետո ՄԿՄԿ բաժին կներկայացվի տարբեր մասնագիտությունների գծով այն թեմաների շարքը, որոնք լսելու ցանկություն կհայտնեն աշակերտները:
Մինչհամալսարանական կրթության և մասնագիտական կողմնորոշման բաժնի իրականացրած այս միջոցառումը ԵՊՀ ԻՄ ռազմավարական ծրագրի խնդիրներից է և շատ կարևոր է համալսարան-դպրոց կապի ամրապնդման իմաստով: