2013թ. մայիսի 18-ին` ժամը 11:00-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի կունենա «Բուհերի կառավարման համակարգի բարելավման ժամանակակից հիմնախնդիրները» խորագրով հանրապետական գիտամեթոդական կոնֆերանս` հետևյալ ուղղություններով.
- Բուհերի կառավարման սկզբունքների, մեթոդների, մեխանիզմների կատարելագործում,
- ինովացիոն գործընթացների կառավարում,
- ուսանողակենտրոն ուսուցման համակարգի ձևավորում,
- կրթության որակի ապահովման չափանիշներ և չափորոշիչներ,
- դասավանդման և ուսումնառության ժամանակակից մեթոդներ,
- ՀՀ կրթական ծառայությունների շուկայի կարգավորման հիմնահարցեր:
Կոնֆերանսին ներկայացվող զեկուցումները մինչև ս.թ. մայիսի 13-ը անհրաժեշտ է ուղարկել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ (ք. Իջևան, Ուսանողական 3):
Էլ.հասցեն` hmarzpanyan@yahoo.com, հեռախոս` (+374263) 40050, 091 429 777: