Երևանի պետական համալսարանը հայտարարում է առկա ուսուցմամբ մագիստրատուրայի 2013-2014 ուստարվա ընդունելություն:
Ընդունելության համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
- մագիստրատուրայի ընդունելության դիմում-հայտ,
- բարձրագույն կրթության դիպլոմի և նրա հավելվածի բնագրերն ու պատճեններ,
- 4 լուսանկար (3×4 չափսի),
- զինվորական գրքույկի բնագիրն ու պատճեն (առկայության դեպքում),
- ընդունելության ծառայությունների համար գանձվող 1000 դրամի վճարի անդորրագիր։
Ընդունելության փաստաթղթերն ընդունվում են` 1-ին փուլով` մայիսի 20-ից մինչև հունիսի 4-ը, 2-րդ փուլով՝ հունիսի 10-ից մինչև հունիսի 25-ը, 3-րդ փուլով` օգոստոսի 20-ից մինչև օգոստոսի 30-ը։
Ընդունելությունը կատարվում է` 1-ին փուլով՝ հունիսի 8-ից մինչև հունիսի 13-ը, 2-րդ փուլով՝ հունիսի 27-ից մինչև հուլիսի 2-ը, 3-րդ փուլով` սեպտեմբերի 2-ից մինչև սեպտեմբերի 6-ը։