Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Բուհերի կառավարման համակարգի բարելավման ժամանակակից հիմնախնդիրները» խորագրով հանրապետական գիտամեթոդական կոնֆերանս

2013թ. մայիսի 18-ին` ժամը 11:00-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի կունենա «Բուհերի կառավարման համակարգի բարելավման ժամանակակից հիմնախնդիրները» խորագրով հանրապետական գիտամեթոդական կոնֆերանս` հետևյալ ուղղություններով.

  • Բուհերի կառավարման սկզբունքների, մեթոդների, մեխանիզմների կատարելագործում,
  • ինովացիոն գործընթացների կառավարում,
  • ուսանողակենտրոն ուսուցման համակարգի ձևավորում,
  • կրթության որակի ապահովման չափանիշներ և չափորոշիչներ,
  • դասավանդման և ուսումնառության ժամանակակից մեթոդներ,
  • ՀՀ կրթական ծառայությունների շուկայի կարգավորման հիմնահարցեր:

Կոնֆերանսին ներկայացվող զեկուցումները մինչև ս.թ. մայիսի 13-ը անհրաժեշտ է ուղարկել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ (ք. Իջևան, Ուսանողական 3):

Էլ.հասցեն` hmarzpanyan@yahoo.com, հեռախոս` (+374263) 40050, 091 429 777: