Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն կազմակերպում է հայագիտության և հումանիտար, բնական, բժշկական, գյուղատնտեսական, հասարակական գիտությունների ու ճարտարագիտության եւ տեխնոլոգիայի բնագավառներում ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր – 2013» ՄՐՑՈւՅԹ:
Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտե՝ մինչև 2014 թվականի հունվարի 17-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին ժամը 10:00 – 13:00 և 14:00 – 17:00, ք. Երևան, Օրբելի եղբայրների 22, 7-րդ հարկ, 708 սենյակ:
Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ եւ խորհրդատվություն կարելի է ստանալ Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի աշխատակազմի գիտական գործունեության կազմակերպման վարչությունում՝ աշխատանքային օրերին ժամը 14:00 – 17:00 (հեռախոս՝ 210 140 +112 կամ +113):
Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտե
Աղբյուրը` scs.am