2014թ. հունվարի 8-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենության նիստ` Ս.Առաքելյանի նախագահությամբ:
Նիստին մասնակցում էին տնօրենության անդամները, հրավիրված էին ԿՈԱԳ բաժնի մասնագետ Վ.Աղաբաբյանը, Պատմության և քաղաքագիտության ամբիոնի դասախոս Ն.Գրիգորյանը:
Քննարկվեցին 2013-2014 ուստարվա առաջին կիսամյակի ընթացիկ քննությունների և ստուգարքների, հանրագումարային քննությունների անցկացման կարգի և հաստիքացուցակի մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ մի շարք հարցեր:
Ըստ ֆակուլտետների ամփոփելով 2013-2014 ուստարվա առաջին կիսամյակի ընթացիկ քննությունների արդյունքները` նշվեց, որ Հումանիտար գիտությունների ֆակուլտետում առաջադիմությունը կազմում է 73%, Կիրառական արվեստի ֆակուլտետում` 67%, Տնտեսագիտության ֆակուլտետում` 66.2%, Բնական գիտությունների ֆակուլտետում` 50%: Ընդհանուր առաջադիմությունը բարձր է. առկա ուսուցման համակարգում սովորող 618 ուսանողների առաջադիմությունը կազմում է 73%:
Որոշվեց հանրագումարային քննությունների անցկացման կարգում և հաստիքացուցակում կատարել որոշակի փոփոխություններ:
Մասնաճյուղի ԿՈԱԳ բաժինը դուրս կգա Ուսումնամեթոդական վարչության կազմից և կկոչվի Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժին, որտեղ շրջանավարտների և արտաքին շահառուների հետ տարվող աշխատանքները կհամակարգի Վ.Աղաբաբյանը:
Ուսումնամեթոդական վարչության ուսումնական գործընթացի պլանավորման և ծրագրամեթոդական աշխատանքների բաժինը այսուհետև կկոչվի ուսումնական գործընթացի պլանավորման և վերահսկման բաժին: Մինչհամալսարանական կրթության և մասնագիտական կողմնորոշման բաժինը կդառնա մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժին, որը կվարի Վ.Չոբանյանը:
Գիտքարտուղարի պարտականություններից կազատվի Մ.Սարուխանյանը, իսկ տնօրենի օգնականի պարտականություններից` Մ.Աթոյանը: Գիտքարտուղարի պարտականությունները կստանձնի Մ.Աթոյանը, իսկ տնօրենի օգնականի պարտականությունները` Ն.Գրիգորյանը: