Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հաջողությամբ կայացավ մեր դասախոսի նյույորքյան ցուցահանդեսը

2017թ. հունիս ամսին ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում կայացավ ԵՊՀ ԻՄ-ի Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ Լևոն Լաճիկյանի (Լաչիկյանի) «Պոլսո դերը հայ մշակույթի պատմության մեջ» թեմայով դասախոսություն-ցուցահանդեսը:

Հաջողությամբ կայացավ մեր դասախոսի նյույորքյան ցուցահանդեսը

«Որքան էլ սա իմ առաջին ցուցահանդեսը չէր արտասահմանում, այն շահեկանորեն առանձնացավ մյուսներից խոսքի ու պատկերի համադրությամբ և լսարանի վրա գործած իր ազդեցության ուժով»,- ԱՄՆ կատարած ստեղծագործական ուղևորությունից հետո այսպես խոստովանեց Լ.Լաճիկյանը:

Հաջողությամբ կայացավ մեր դասախոսի նյույորքյան ցուցահանդեսը

Նա Նյու Յորքի տարածաշրջան էր մեկնել տեղի հայ համայնքի հրավերով՝ «Պոլսո դերը հայ մշակույթի պատմության մեջ» թեմայով դասախոսելու, ինչպես նաև ցուցադրելու Պոլսո տեսարանները պատկերող իր նկարաշարը:

Ի դեպ, այս ցուցահանդեսը արվեստագետի ստեղծագործական կյանքում թվով 15-րդն էր:

Հաջողությամբ կայացավ մեր դասախոսի նյույորքյան ցուցահանդեսը

Գեղարվեստական գլխավոր իրադարձությունը տեղի ունեցավ Նյու Ջերսիի Թուֆայան սրահում` ներկայությամբ 100-ից ավելի մեր հայրենակիցների:

Բանախոսը խոսուն փաստերով ցույց տվեց, թե ինչպես ժամանակի ընթացքում Պոլիսը վերածվեց հայոց մշակութային մայրաքաղաքի: Այնտեղ էր, որ 1700թ. իր միաբանությունը հիմնեց Մխիթար Սեբաստացին, գրեթե նույն ժամանակ մեր հոգևոր-մշակութային կյանքում զարթոնք ապահովեց Հովհաննես Կոլոտ Բաղիշեցին, այնուհետև Տիգրան Չուխաջյանը երկնեց առաջին հայկական օպերան, Հակոբ Վարդովյանը սկզբնավորեց հայ պրոֆեսիոնալ թատրոնը, հանդես եկավ Պալյանների ճարտարապետական գերդաստանը, իսկ XX դարի սկզբներին Պոլսում ապրեցին ու ստեղծագործեցին Գրիգոր Զոհրապն ու Սիամանթոն, Դանիել Վարուժանն ու Ռուբեն Սևակը և շատ ուրիշներ:

Հաջողությամբ կայացավ մեր դասախոսի նյույորքյան ցուցահանդեսը

Լևոն Լաճիկյանը ոչ միայն ներկայացրեց Պոլսի անցյալը, այլև մանրամասն անդրադարձավ ներկա պոլսահայ կրթական ու մշակութային կյանքին, որը մոտիկից ուսումնասիրել էր վերջին մի քանի տարիներին դեպի Պոլիս կատարած 3 այցերի ընթացքում: Վերջիններիս արդյունք էին նաև նրա` մի քանի տասնյակից ավելի նուրբ գծանկարները, որոնք բարձր գնահատվեցին ներկաների կողմից:

Ամերիկյան հաջորդ կանգառը Նյու Յորքի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին էր, որի լայնարձակ սրահում կայացավ մեր դասախոսի գծանկարչական աշխատանքների շնորհանդեսը: Պարոն Լաճիկյանի նվիրած մի ստեղծագործությամբ էլ, որը պատկերում էր հիշյալ հայկական եկեղեցին, մեկնարկեց Սրբոց Նահատակացի 60-ամյակի հանդիսությունների շարքը:

Հաջողությամբ կայացավ մեր դասախոսի նյույորքյան ցուցահանդեսը