Հայ երիտասարդներին մասնագիտորեն աջակցելը և կարիերայի հնարավորություններ ընձեռելը մշտապես եղել է Սիներջի ընկերության կարևորագույն առաքելություններից մեկը:
Այսօր Սիներջին հանդես է գալիս երիտասարդական նոր նախաձեռնությամբ:
Ապրիլի 18-22-ը ընկերությունը հրավիրում է ծրագրավորման կամ տեխնիկական ֆակուլտետների ուսանողներին վարպետաց դասընթացների: Մեկ շաբաթ շարունակ ուսանողները հնարավորություն կունենան ունկնդրելու և շփվելու ոլորտում կայացած փորձառու մասնագետների հետ հետևյալ թեմաներով՝
– Java-ն որպես ծրագրավորման լեզու
– Ինչպես գրել մաքուր կոդ
– RDBMS համակարգեր, MS SQL Server և Oracle
– Front-end ծրագրավորում
– Վեբ ծրագրավորման արդի մարտահրավերները
– UX
– Version controls (GIT, SVN)
– Software Architecture
Հանդիպումներից մեկի ժամանակ ուսանողները նաև կծանոթանան Սիներջի ընկերության ամենամյա ՏՏ ամառային դպրոցի գործունեությանը, ընդունելության չափանիշներին և հետագայում ընկերությունում աշխատանք ձեռք բերելու հեռանկարներին:
Վարպետաց անվճար դասընթացներին դիմելու համար, խնդրում ենք դիմել այստեղ՝ http://bit.ly/1TI2IrM.
Աղբյուրը՝ http://heh.am