Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«3-րդ սերունդ» ստաժավորման ծրագիր

 «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագիր

«3-րդ սերունդ» ստաժավորման ծրագիրը հնարավորություն է ընձեռնում ստանալ աշխատանքային փորձ հեռահաղորդակցության առաջատար ընկերություններից մեկում:

Ծրագրի նպատակն է ներգրավել երիտասարդների, ինչը հնարավորություն կընձեռնի «աճեցնել» կադրեր` համաձայն Ընկերության կորպորատիվ ստանդարտների, և ստեղծել ամուր հիմքեր ապագա հնարավոր աշխատատեղերի համալրման համար:

Ծրագրի շրջանակներում ուսանողներին հնարավորություն կընձեռնվի ստաժավորում անցնել Ընկերության ամենատարբեր ստորաբաժանումներում` վաճառքի, ցանցերի շահագործման, ինֆորմացիոն տեխնոլոգիաների, մարքեթինգի, ֆինանսական և այլն…


Բացահայտեք Ձեր հնարավորությունները, և մենք Ձեզ կվստահենք մեր գլխավոր գաղտնիքը` այն, թե ինչպես է ձևավորվել և գործում մեծ ընկերությունը:

Ովքե՞ր կարող են դիմել:

Բոլոր ԲՈՒՀ-երի ավագ (3-րդ և բարձր, մագիստրատուրա) կուրսերի այն ուսանողները և ընթացիկ ուսումնական տարվա շրջանավարտները, որոնք


• ունեն բարձր առաջադիմություն
• ունեն պատասխանատվության զգացում, ստեղծագործ մտածողություն, ճշտապահություն և նպատակասլաց են
• վարժ տիրապետում են հայերեն և ռուսերեն լեզուներին, ինչպես նաև գիտեն անգլերեն
• տիրապետում են համակարգչային գիտելիքներին

Ստաժավորում անցնող յուրաքանչյուր ուսանողին մենք առաջարկում ենք ստաժավորման ծրագրի անհատական պլան և նշանակում ուղղորդող: Ուսանողները կմասնակցեն Ընկերության ընթացիկ նախագծերին, ինչպես նաև ներգրավված կլինեն բիզնեսի համապատասխան ուղղություններով իրականացվող հետաքրքիր պրակտիկ գործընթացներում:

Ստաժավորում անցած լավագույն ուսանողներին հնարավորություն կընձեռնվի անցնել մշտական աշխատանքի Ընկերությունում:

Ինչպե՞ս դառնալ 2017-2018թթ. ծրագրի մասնակից:

«3-րդ սերունդ» ստաժավորման ծրագրին մասնակցելու համար 2017 – 2018թթ դիմումներն ընդունվում են 2017թ. ապրիլի 1-ից մինչև մայիսի 31-ը:
 
Ցանկացողները կարող են լրացնել կայքում տեղադրված ստաժավորման ծրագրի հարցաթերթիկը և ինքնակենսագրության (CV/Resume) հետ ներկայացնել` Երևան, 0014, Ահարոնյան 2 հասցե, կամ ուղարկել հետևյալ էլ. փոստի հասցեով`  student@beeline.am:

Մեր հեռախոսահամարներն են` (+37410) 29 05 42, 29 01 34:
 
Եթե Ձեր դիմումներն ու ներկայացրած տվյալները հետաքրքրեն մեզ, Աշխատակազմի համալրման և պահպանման բաժնի աշխատակիցը Ձեզ հետ կապ կհաստատի և կհրավիրի թեստավորման:

Մաղթում ենք Ձեզ հաջողություն:

Աղբյուրը՝ beeline.am