Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Անգլերենը որպես օտար լեզու դասավանդվող լսարանում Էքստրավերտությունը և ինտրովերտությունը» թեմայով սեմինար-քննարկում

2017թ. ապրիլի 3-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Անգլերենը որպես օտար լեզու դասավանդվող լսարանում Էքստրավերտությունը և ինտրովերտությունը» թեմայով սեմինար-քննարկում, որը վարում էր «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության ծրագրի պատասախանատու Աստղիկ Սիմոնյանը:

«Անգլերենը որպես օտար լեզու դասավանդվող լսարանում Էքստրավերտությունը և ինտրովերտությունը» թեմայով սեմինար-քննարկում

Քննարկմանը ներկա էին Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի դասախոսներ, մասնակցում էին տվյալ մասնագիտության առաջին և երկրորդ կուրսերի ուսանողներ:

«Անգլերենը որպես օտար լեզու դասավանդվող լսարանում Էքստրավերտությունը և ինտրովերտությունը» թեմայով սեմինար-քննարկում

Նախ Ա.Սիմոնյանի կողմից ներկայացվեց քննարկվող թեմայի նպատակը, խնդիրները, ակնկալվող արդյունքները, բացատրվեցին դրան առնչվող տերմինները:

Այնուհետև դասախոսներին ուղղվեցին հարցեր, թե ինչ մեթոդներ կիրառել, ինչպիսի հանձնարարություններ տալ անգլերենը որպես օտար լեզու դասավանդվող լսարանում՝ տարբեր հոգեբանական տիպերի (էքստրավերտ, ինտրովերտ, ամբիվերտ) պատկանող ուսանողների հետ աշխատելիս:

«Անգլերենը որպես օտար լեզու դասավանդվող լսարանում Էքստրավերտությունը և ինտրովերտությունը» թեմայով սեմինար-քննարկում

Ապա հարցեր ուղղվեցին ուսանողներին: Այն հարցին, թե արդյոք  դասախոսներին հաջողվում է վերահսկել դասին ինտրովերտ և էքստրավերտ ուսանողների մասնակցության հավասարակշռությունը, ուսանողների մեծ մասը դրական պատասխանեց:

Քննարկման սկզբում գերիշխող էր այն կարծիքը, որ իրենց ակտիվության շնորհիվ էքստրավերտ ուսանողներն ավելի շատ են արտահայտում իրենց ձեռք բերած գիտելիքները, ըստ այդմ` համարվում են ավելի ընդունակ ու բանիմաց: Սակայն “TED talks” հայտնի ալիքի ֆիլմերից մեկը՝ Սյուզն Քեյնի «Ինտրովերտների ուժը» դասախոսությունը (The Power of Introverts հասանելի` https://www.youtube.com/watch?v=c0KYU2j0TM4 կայքում) լսելուց հետո պարզ դարձավ, որ ինտրովերտությունը բացասական գիծ չէ, այլ երբեմն հակառակը`աշխարհին պետք են ինտրովերտներ, երբ հարցը վերաբերում է եզակի գաղափարներ և մտքեր արտահայտելուն: Չպետք է ինտրովերտությունը ընկալել որպես պատնեշ` օտար լեզվի դասավանդման և ուսումնառության հարցում, այլ պետք է հարմարեցնել «Մտածի՛ր, ապա կիսվի՛ր» (“Think-pair-share”) տեխնիկան` առավելագույն արդյունքի հասնելու համար:

«Անգլերենը որպես օտար լեզու դասավանդվող լսարանում Էքստրավերտությունը և ինտրովերտությունը» թեմայով սեմինար-քննարկում

Ֆիլմի ավարտից հետո մասնակիցներին տրվեցին անանուն հարցման թերթիկներ, որոնցում նրանք պետք է արտահայտեին վերոնշյալ և այլ հարցերի շուրջ իրենց ունեցած կարծիքները: Վերջում մասնակիցները գրավոր ներկայացրին անգլերեն լեզվի դասավանդման բարելավմանն ուղղված իրենց առաջարկները` աչքի առաջ ունենալով ուսանողների տարբեր հոգեբանական տիպերը:

«Անգլերենը որպես օտար լեզու դասավանդվող լսարանում Էքստրավերտությունը և ինտրովերտությունը» թեմայով սեմինար-քննարկում

Սեմինար-քննարկման կառուցվածքի անգլերեն տարբերակին կարող եք ծանոթանալ այստեղ՝ Introextro.pptx: