Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ինտելեկտուալ խաղում հաղթեց «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողներից կազմված թիմը

2014թ. նոյեմբերի 3-ին մասնաճյուղի օնլայն լսարանում տեղի ունեցավ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի ինտելեկտուալ խաղը, որը կազմակերպել էր ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը:

Ներկա էին մասնաճյուղի ուսանողական կառույցների անդամներ, թիմերի երկրպագուներ:

Խաղին մասնակցում էին «Հայոց լեզու և գրականություն», «Պատմություն», «Մանկավարժություն և հոգեբանություն», «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտությունների ուսանողներից կազմված հավաքական թիմերը:

Ինտելեկտուալ խաղն անցկացվեց 2 փուլով` յուրաքանչյուրը 10-ական հարց (հարցերը հիմնականում տրամաբանական էին):

Եզրափակիչ փուլ դուրս եկան «Հայոց լեզու և գրականություն» ու «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտությունների ուսանողներից կազմված թիմերը:

Մեկ միավորի առավելությամբ հաղթեց «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողներից կազմված թիմը, որն իր ուժերը կփորձի համալսարանական խաղի ժամանակ: